00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ռուբինյան-Քըլըչ հանդիպումներն ավելի շատ հարցեր են ստեղծել, քան պատասխաններ տվել․ թուրքագետ

Ռուբինյան-Քըլըչ հանդիպումներն ավելի շատ հարցեր են ստեղծել, քան պատասխաններ տվել․ թուրքագետ
Բաժանորդագրվել
Թուրքագետ, Հայաստանի Ամերիկյան համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Վահրամ Տեր-Մաթևոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հայ-թուրքական բանակցությունների ընթացքին։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը Անկարան ավելի շատ սկսել է զուտ սկսելու համար. նրան ավելի շատ գործընթացն է հետաքրքիր, քան արդյունքը։ Sputnik Արմենիայի եթերում նման կարծիք հայտնեց թուրքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական բանակցություններին։

«Հայաստանի ակնկալիքները (այս գործընթացից,-խմբ․) միանգամայն այլ են։ ՀՀ-ն պետք է շատ հստակ դիրքորոշում հայտնի և, եթե հարկավոր է` օրակարգը ներկայացնի, որպեսզի ակնկալիքները լինեն հստակ, իսկ արդյունքը՝ շոշափելի»,- ասաց թուրքագետը։

Տեր-Մաթևոսյանը կարծում է, որ հայ-թուրքական երեք հանդիպումներից հետո ավելի շատ հարցեր են առաջացել, քան ձեռք են բերվել հուզող հարցերի պատասխաններ։ Այդ հարցերը թե՛ քաղաքական, թե՛ ռազմավարական, թե՛ աշխարհաքաղաքական բնույթի են, որոնք շարունակում են կուտակվել հայաստանյան վերլուծական հանրույթի մոտ։ Հոռետեսական են նաև Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հայտարարություններն, ու դրա համար, թուրքագետի կարծիքով, բոլոր հիմքերը կան։
Նշենք, որ Ռուբինյանը հունիսի 30-ին Աժ-ում հայտարարել է, որ մինչ այս պահը հարաբերությունների կարգավորման գործընթացում որևէ առաջընթաց չկա, ավելին՝ թուրքական կողմից «Զանգեզուրի միջանցքի» թեման շրջանառելը խանգարում է գործընթացին։ Նրա խոսքով` այս պահին որևէ փաստաթուղթ չկա, որի շուրջ պետք է քննարկում ծավալվի։
Թուրքագետը կարծում է, որ պետք է կուտակված հարցերին բաց և անկեղծ անդրադարձ կատարվի Հայաստանի ներկայացուցչի կողմից, որպեսզի Հայաստանում տեղյակ լինեն, թե ինչ է իրականում կատարվում, ինչո՞ւ բացի հայտարարություններից, ոչ մի շոշափելի քայլ չի կատարվում։
«Դատելով հայտարարություններից ու Ադրբեջանի տեսակետների գերակա լինելուց՝ կարծես թե 2009-10թթ. գործընթացը Թուրքիան լավ սերտել է, մինչդեռ Հայաստանը շարունակում է հին ենթադրություններով ու մոտեցումներով մոտենալ այս գործընթացին»,- կարծում է Տեր-Մաթևոսյանը։
Ըստ նրա՝ այս հանդիպումները կարող են անվերջ ընթանալ և ոչ մի էական արդյունք չարձանագրել։
Անդրադառնալով Ռուբինյանի հայտարարությանը, որ այս պահին քննարկվող փաստաթուղթ չկա, թուրքագետն ասաց, որ դա ևս մեկ անգամ վկայում է այն բանի մասին, որ թուրքական մտադրությունները կամ նպատակներն այս գործընթացում, մեղմ ասած, այն չեն, ինչ երևում է։
Տեր-Մաթևոսյանի խոսքով՝ հայկական կողմը պետք է խելամտություն ունենա դասեր քաղելու նաև 2009-10թթ․տեղի ունեցած գործընթացի բացթողումներից ու չգնա լայնածավալ արձանագրությունների ստորագրման։
«Եթե գործը հասնի դրան, ցանկանում եմ հուսալ, որ հայկական պատվիրակությունն անսացել է և լսել այն բոլոր հորդորները, որոնք վերլուծական հանրույթը տարիներ շարունակ բարձրաձայնել է։ Այն է՝ գնալ ամենակարճ ճանապարհով, այսինքն՝ կարգավորել հարաբերությունները, հետո միայն խոսել այն հարցերի մասին, որոնք շատ ավելի բարդ են ու ժամանակատար։ Այսինքն` կարգավորումը հիմա, բոլոր մյուս խնդիրները՝ հետո»,- ասաց Տեր-Մաթևոսյանը։
Նրա կարծիքով՝ եթե այս բանաձևով ՀՀ կառավարությունը կարողանա հասնել իր նպատակին, ու դա արտացոլվի հնարավոր բոլոր փաստաթղթերում, որոնք այս կամ այն կերպ կարող են դառնալ բանակցային գործընթացի մի մաս, ապա կարելի է ասել, որ Հայաստանի արտաքին գերատեսչությունը պատվով է մոտեցել այս հարցին։
Ինչու է Թուրքիան միշտ ստանում այն, ինչ ուզում է. միգուցե արժե ուսումնասիրե՞լ հարևանի փորձը
Բանակցությունների սկզբից շատ հաճախ քննարկվում է հատուկ ներկայացուցիչների հարցը։ Նշվում է, որ թուրքական կողմից փորձառու դիվանագետ է նշանակված, իսկ հայկական կողմից՝ ոչ այնքան։ Տեր-Մաթևոսյանը կարծում է, որ արդեն սկսված գործընթացը ցույց է տվել, որ կողմերի հատուկ ներկայացուցիչների հարցը, իրականում, երկրորդական է։ Այստեղ շատ ավելի կարևոր է, թե ինչ է քննարկվում, ոչ թե ովքեր են քննարկում։

«Գործընթացն այնպես է ձևավորված, որ երկու կողմերի ներկայացուցիչներն էլ ունեն շատ հստակ ընդգծված գործունեության ոլորտ, և նրանք այդ շրջանակից դուրս չեն գալիս։ Այս դեպքում Ռուբեն Ռուբինյանի անձը ամենևին էլ կարևոր չէ։ Նրանցից մեկը ներկայացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, մյուսը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Անձերի վրա կենտրոնանալը երկրորդական նշանակության զբաղմունք պիտի լինի»,- բացատրեց Տեր-Մաթևոսյանը։

Անդրադառնալով նաև հաջորդ հանդիպումը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցկացնելուն, թուրքագետը նշեց, որ իրականում այս ընտրությունը, ամենայն հավանականությամբ, նրա համար է, որ ցույց տրվի, թե գործընթացը կայուն է ընթանում՝ պարբերաբար նույն տեղում են լինում հանդիպումները։
Ի վերջո, այստեղ մնում են ամենակարևոր հարցերը՝ ինչո՞ւ շոշափելի առաջընթաց չկա այս հանդիպումներում, ի՞նչ է իրականում քննարկվում, որո՞նք են խոչընդոտները, որ գործընթացն առաջ չի գնում, և ինչպե՞ս է պատկերացնում հայակական կողմն այս հանդիպումների և շփումների ապագան։
Հիշեցնենք, որ Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին` Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացավ հունվարի 14–ին Մոսկվայում, երկրորդն ու երրորդը` փետրվարի 24-ին և մայիսի 3-ին Վիեննայում, չորրորդը նախատեսված է հուլիսի 1-ին (դարձյալ Ավստրիայի մայրաքաղաքում)։
Լրահոս
0