Սա հերթական հարվածն էր մեր պետականությանը. Վահե Հակոբյանը` իշխանության որոշման մասին

© Sputnik / Andranik GhazaryanՎահե Հակոբյանը հանրահավաքին
Վահե Հակոբյանը հանրահավաքին - Sputnik Արմենիա, 1920, 01.07.2022
Վահե Հակոբյանը հանրահավաքին
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ընդդիմության ներկայացուցիչը հավաստիացրեց, որ ինքն ու իր գործընկերները մտածելու ոչինչ չունեն ու այդ պաշտոնների վրա «թքած ունեն»։
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արդեն նախկին նախագահ Վահե Հակոբյանի կարծիքով, այսօրվա իշխանությունը չունի կարմիր գծեր, և նրանց արածների համեմատ ընդդիմության ներկայացուցիչների հանդեպ այսօր կայացրած որոշումները ոչինչ են։ Այս ամենի մասին Հակոբյանը խոսեց «Դիմադրություն» շարժման այսօրվա ակցիայի ժամանակ։
Նշենք, որ այսօր ԱԺ-ում գաղտնի քվեարկությամբ խորհրդարանի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը պաշտոնանկ արվեց ԱԺ նախագահի, Վահե Հակոբյանը` տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոններից։

«Այն, ինչ կատարվում է այսօր Բերձորում և Լաչինի միջանցքում, ու իրենց (իշխանության-խմբ. ) մոտեցումն այդ հարցին ասածից ևս մեկ վառ ապացույցն է։ Դրա համեմատ իրենց այսօրվա որոշումը ի՞նչ է որ մեզ համար։ Ցավալի է, որ սա հերթական հարվածն էր մեր պետականությանը, պառլամենտարիզմի ավանդույթներին »,- ասաց Հակոբյանը։

Նա հավատացրեց, որ ինքն ու իր գործընկերները մտածելու ոչինչ չունեն ու այդ պաշտոնների վրա «թքած ունեն»։
«Թող մտածեն այն միջազգային կառույցները, որ շարունակում են լուռ մնալ և մասնակից դառնալ այն բանին, թե այս պատուհասները մեր երկիրը ուր են բերում, հասցնում»,- նշեց նա։
Հակոբյանը հավելեց, որ իշխանությունն «իր էժան քայլերով» նրանց չի կարող շեղել բռնած ճանապարհից կամ ցավեցնել։
Հիշեցնենք` հունիսի 27-ի առցանց ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ 3 տարվա ընթացքում Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքում երթուղու փոփոխության վերաբերյալ կողմերը նախնական համաձայնություն են ձեռք բերել 2020թի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ։
Եթե նոր կառուցվող ճանապարհը շահագործման հանձնվի, կորցնելու ենք Բերձորը. Իշխան Սաղաթելյան
Վարչապետը նաև ասել էր, որ Բերձոր, Աղավնո և Սուս համայնքները, որոնք չեն գտնվել Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի սահմաններում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողությանը։
Լրահոս
0