00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սևանա լճի մակարդակը 5 սմ–ով ցածր է նախորդ տարվա հուլիսի 1–ի համեմատ

© Sputnik / Nelli DanielyanՍևանա լիճ
Սևանա լիճ - Sputnik Արմենիա, 1920, 01.07.2022
Բաժանորդագրվել
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը շեշտում է, որ կառավարության համար Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումն ու պահպանումը առաջանահերթություն են։
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. ՀՀ Գեղարքունիքի մարզում գտնվող Սևանա լճի մակարդակը 2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ 5 սմ–ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։
Լճի մակարդակն այսօրվա տվյալով 1900.74 մ է, իսկ 2021 թվականի հուլիսի 1-ին այն 1900.79 մ էր։
«Արփա–Սևան ջրատարով Սևանա լիճ մուտք գործած ջրի ծավալը (այդ թվում` ստորերկրյա ներհոսքը) հունիսի 30-ի դրությամբ օրական կազմում է 0.374 մլն խմ, իսկ Հրազդան ՀԷԿ–ի ուղղաթեք ջրանցքով Սևանա լճից ջուր բաց չի թողնվել»,– տեղեկացնում են նախարությունից։
Սևանը իջել է 18 սմ-ով. ի՞նչ անել դեֆիցիտը փակելու և լճի ջրային պաշարները խնայելու համար
EU4Sevan ծրագրի շրջանակներում տեղի ունեցող «Ջանքերի միավորում` հանուն Սևանա լճի էկոհամակարգի պահպանման և կայուն զարգացման» խորագրով միջազգային համաժողովի ժամանակ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ասաց` կառավարության համար Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումն ու պահպանումը, ինչպես նաև դրա կայուն օգտագործումն առաջանահերթություն է։
«Սևանա լիճը մեր երկրի համար կարևոր պատմամշակութային ու տնտեսական արժեք ունի, սակայն վերջին տասնամյակների ընթացքում ինտենսիվ և անկայուն օգտագործման պատճառով ջրի քանակն ու որակը զգալիորեն վատթարացել են։ Լիճը բազմաթիվ բնապահպանական մարտահրավերների է բախվում, նաև կենսաբազմազանության զգալի կորուստներ են լինում»,– նշեց Սիմիդյանը։
EU4Sevan ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելն ընդգծեց, որ Սևանա լիճը խմելու ջրի, ոռոգման ջրի ևհիդրոէներգիայի արտադրության աղբյուր է, ինչպես նաև հայ բնակչության համար ծառայում է որպես հանգստի գոտի։ Նա նույնպես շեշտեց ՀՀ կառավարության կողմից կատարվող աշխատանքները, որոնք ուղղված են Սևանա լճի էկոհամակարգի պահպանմանը։
Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսն էլ նշեց, որ կան տարբեր հետազոտություններ, մշակված ծրագրեր և նախաձեռնություններ՝ կապված Սևանա լճի և նրա ջրբաժանի տարբեր կողմերի հետ։
Հուլիսի 1-ից Սևանում կբացվեն հանրային լողափերը
Նրա խոսքով` բոլոր նախագծերը (ինչպես նաև EU4Sevan-ը) ունեն ընդհանուր գաղափարներ` բարելավել լճերի էկոհամակարգի մասին գիտելիքները, հասկանալ բնությունը և կանխատեսել մարդածին գործունեության և կլիմայի փոփոխության ազդեցությունը լճի ջրբաժանում, փոխանցել այս տեղեկությունը շահագրգիռ կողմերին՝ գտնելու Սևանա լճի պաշտպանության լավագույն բնապահպանական ուղիները։
Լրահոս
0