Տաթև–Լծեն ճանապարհին հողային աշխատանքներ են կատարվում. նախարարը զրուցել է շինարարների հետ

Շինարարական աշխատանքներ Լծեն-Տաթև ավտոճանապարհին  - Sputnik Արմենիա, 1920, 01.07.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գնել Սանոսյանը և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենը շինարարների, տեխհսկողի հետ քննարկել են որակի, ժամկետների հետ կապված հարցեր։
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի հետ ծանոթացել է Լծեն-Տաթև ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՏԿԵ նախարարության մամուլի ծառայությունը։
Министр территориального управления и инфраструктур Гнел Саносян ознакомился с работами по реконструкции автодороги Лцен - Татев (1 июля 2022). Сюникская область - Sputnik Արմենիա, 1920, 01.07.2022
Շինարարական աշխատանքներ Լծեն-Տաթև ավտոճանապարհին
Նշվում է, որ նախարարը Սյունիքի մարզ է մեկնել աշխատանքային այցով։
Министр территориального управления и инфраструктур Гнел Саносян ознакомился с работами по реконструкции автодороги Лцен - Татев (1 июля 2022). Сюникская область - Sputnik Արմենիա, 1920, 01.07.2022
Շինարարական աշխատանքներ Լծեն-Տաթև ավտոճանապարհին
Նշենք, որ Լծեն-Տաթև ճանապարհահատվածի երկարությունը 19.9կմ է։ Աշխատանքներն իրականցնում են «Քարավան» և «Ա․Ա․Բ․ Պրոեկտ» ՍՊ ընկերությունները։

««Քարավան» ՍՊԸ-ն իրականացրել է 9.5 կմ հատվածում հողային պաստառի կառուցման աշխատանքներ։ Այս պահին կատարում է ճանապարհի պրոֆիլավորման, արհեստական կառուցվածքների կառուցման, ավազակոպճային շերտի տեղադրման աշխատանքներ։ «Ա․Ա․Բ․Պրոեկտ» ՍՊԸ-ն իրականացրել է 6.7 կմ հատվածում հողային պաստառի կառուցման աշխատանքներ»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Նախարար Սանոսյանն ու Գոռ Ավետիսյանը զրուցել են շինարարների, տեխհսկողի հետ, քննարկել որակի, ժամկետների հետ կապված հարցեր։
Լրահոս
0