https://armeniasputnik.am/20220701/voch-te-patgamavvornerin-pashtvonic-ajl-ynddimutjan-en-dzajnic-zrkum-shtap-akcia-azh-i-mvot-44511863.html
Ոչ թե պատգամավորներին պաշտոնից են զրկում, այլ ընդդիմությանը` ձայնից. շտապ ակցիա` ԱԺ-ի մոտ
Ոչ թե պատգամավորներին պաշտոնից են զրկում, այլ ընդդիմությանը` ձայնից. շտապ ակցիա` ԱԺ-ի մոտ
Քաղաքացիներն իրենց անհամաձայնությունն են հայտնում իշխանական պատգամավորների այն քայլին, որ ուզում են «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորի զրկել... 01.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-01T11:14+0400
2022-07-01T11:14+0400
2022-07-01T11:37+0400
պատգամավոր
աժ (ազգային ժողով)
բողոքի ակցիա
տեսանյութեր
տեսանյութ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/07/01/44512015_10:0:1916:1072_1920x0_80_0_0_999b3e5636062450bdc94283859b31c8.jpg
Ազգային ժողովի մոտ «Դիմադրություն» շարժումը բողոքի ակցիա է անում։ Տեղում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված, որոնք պատ են կազմել Բաղրամյան պողոտայի երկայնքով։Նշենք, որ ԱԺ շենքի մոտ հավաքվածների ձեռքին պաստառներ են «Հայկական Բերձոր», «Ես իմ ձայնը տվել եմ ընդդիմությանը», «Ընդդիմությանը լիազորությունից զրկելն էլ է թուրքական նախապայման» և այլ գրառումներով։ ԱԺ նիստը սկսվել է։Նշենք, որ Ազգային Ժողովի արտահերթ նիստում այսօր քննարկվելու է 2 հարց` ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին ԱԺ նախագահի պաշտոնից հետ կանչելու և նույն խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի լիազորությունները տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում դադարեցնելու մասին։«Այսօր եկել ենք բարձրաձայնելու այն դժգոհությունը, որն առկա է իշխանության նկատմամբ։ Նրանց պատկերացմամբ` իրենց այս գործընթացն ուղղված է անձերին, սակայն այն ուղղված է այն մարդկանց, որոնք ձայն են տվել այդ պատգամավորներին։ Այսինքն` իշխանությունը ոչ թե փորձում է հեռացնել պաշտոնից ընդդիմադիրներին, այլ ընդդիմության ձայնն են ուզում լռեցնել»,-ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը։Լրագրողների նկատառմանը, թե ինչո՞ւ որևէ ընդդիմադիր պատգամավոր ներկա չէ ակցիային` Դերզյանը պատասխանեց, որ ընդդիմադիր պատգամավորների` ակցիային միանալ-չմիանալն այդ գործընթացի համար որոշիչ գործոն չէ։ՀՅԴ-ական Սևակ Նազարյանը հիշեցրեց, որ երբ ընդդիմությունն Արցախի հարցով արտահերթ նիստ էր հրավիրում, իշխանությունը խուսափում էր մասնակցելուց։ Կամ երբ հայ-թուրքական հարցով էին ընդդիմադիրներն արտահերթ նիստ հրավիրում, իշխանականները չկային, և հիմա, ըստ նրա, երկրի այս վիճակում որոշել են, որ ամենակարևորն ընդդիմադիրներին պաշտոններից հանելն է։ Նազարյանը նշեց` թող իշխանությանը մնան բոլոր պաշտոնները, քանի որ ընդդիմադիրները հայրենիքի տերն են, ոչ թե պաշտոնների։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/07/01/44512015_248:0:1677:1072_1920x0_80_0_0_89c163200d2e8a5489f164d43d90a393.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
պատգամավոր, աժ (ազգային ժողով), բողոքի ակցիա, տեսանյութեր, տեսանյութ
պատգամավոր, աժ (ազգային ժողով), բողոքի ակցիա, տեսանյութեր, տեսանյութ
Ոչ թե պատգամավորներին պաշտոնից են զրկում, այլ ընդդիմությանը` ձայնից. շտապ ակցիա` ԱԺ-ի մոտ
11:14 01.07.2022 (Թարմացված է: 11:37 01.07.2022) Քաղաքացիներն իրենց անհամաձայնությունն են հայտնում իշխանական պատգամավորների այն քայլին, որ ուզում են «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորի զրկել պաշտոններից։
Ազգային ժողովի մոտ «Դիմադրություն» շարժումը բողոքի ակցիա է անում։ Տեղում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված, որոնք պատ են կազմել Բաղրամյան պողոտայի երկայնքով։
Նշենք, որ ԱԺ շենքի մոտ հավաքվածների ձեռքին պաստառներ են «Հայկական Բերձոր», «Ես իմ ձայնը տվել եմ ընդդիմությանը», «Ընդդիմությանը լիազորությունից զրկելն էլ է թուրքական նախապայման» և այլ գրառումներով։ ԱԺ նիստը սկսվել է։
Նշենք, որ Ազգային Ժողովի արտահերթ նիստում այսօր քննարկվելու է 2 հարց` ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին ԱԺ նախագահի պաշտոնից հետ կանչելու և նույն խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի լիազորությունները տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում դադարեցնելու մասին։
«Այսօր եկել ենք բարձրաձայնելու այն դժգոհությունը, որն առկա է իշխանության նկատմամբ։ Նրանց պատկերացմամբ` իրենց այս գործընթացն ուղղված է անձերին, սակայն այն ուղղված է այն մարդկանց, որոնք ձայն են տվել այդ պատգամավորներին։ Այսինքն` իշխանությունը ոչ թե փորձում է հեռացնել պաշտոնից ընդդիմադիրներին, այլ ընդդիմության ձայնն են ուզում լռեցնել»,-ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը։
Լրագրողների նկատառմանը, թե ինչո՞ւ որևէ ընդդիմադիր պատգամավոր ներկա չէ ակցիային` Դերզյանը պատասխանեց, որ ընդդիմադիր պատգամավորների` ակցիային միանալ-չմիանալն այդ գործընթացի համար որոշիչ գործոն չէ։
ՀՅԴ-ական Սևակ Նազարյանը հիշեցրեց, որ երբ ընդդիմությունն Արցախի հարցով արտահերթ նիստ էր հրավիրում, իշխանությունը խուսափում էր մասնակցելուց։ Կամ երբ հայ-թուրքական հարցով էին ընդդիմադիրներն արտահերթ նիստ հրավիրում, իշխանականները չկային, և հիմա, ըստ նրա, երկրի այս վիճակում որոշել են, որ ամենակարևորն ընդդիմադիրներին պաշտոններից հանելն է։ Նազարյանը նշեց` թող իշխանությանը մնան բոլոր պաշտոնները, քանի որ ընդդիմադիրները հայրենիքի տերն են, ոչ թե պաշտոնների։