00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անկարգություններ Ուզբեկստանում. կազմակերպիչները ձերբակալվել են

© AFP 2024 / YURI KORSUNTSEVՈւզբեկստանի ոստիկաններ
Ուզբեկստանի ոստիկաններ - Sputnik Արմենիա, 1920, 02.07.2022
Բաժանորդագրվել
Կարակալպակստանի Ինքնավար Հանրապետության ՆԳՆ–ում նշել են, որ հասարակական կարգը քաղաքում վերականգնվել է, բնակիչների հետ աշխատանքներ են տարվում օրենսդրությունը խախտելու անթույլատրելիության վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Ուզբեկստանի Կարակալպակստան Ինքնավար Հանրապետության մայրաքաղաք Նուկուսում անկարգություններ են կազմակերպել` փորձելով զավթել տարածաշրջանի իշխանության մարմինները։ Կազմակերպիչների խումբը ձերբակալվել է։ Այս մասին ասվում է Կարակալպակստանի խորհրդարանի, կառավարության և ՆԳՆ–ի համատեղ հայտարարության մեջ։
Ավելի վաղ Ուզբեկստանի ՆԳՆ–ն հայտնել էր, որ Նուկուսում ապօրինի ցույցեր են անցկացվել երկրի Սահմանադրության մեջ մտցվող փոփոխությունների պատճառով։ Նշվում է, որ հասարակական կարգը քաղաքում վերականգնվել է, բնակիչների հետ աշխատանքներ են տարվում օրենսդրությունը խախտելու անթույլատրելիության վերաբերյալ։
«Զանգվածային անկարգությունների կազմակերպիչների խումբը և իրավապահ մարմիններին ակտիվ դիմադրություն ցուցաբերած անձինք ձերբակալվել են։ Այժմ նրանց նկատմամբ քննչական գործողություններ են տարվում», – ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ բոլոր ձերբակալվածները կենթարկվեն պատասխանատվության` համաձայն գործող օրենսդրության։
Լիբիայում բողոքի զանգվածային ցույցեր են ընթանում
Տեղի իշխանությունների տվյալներով` սադրիչները, հենվելով հավաքված քաղաքացիների վրա, փորձ են ձեռնարկել զավթելու տվյալ պետական հաստատությունն ու «այդպիսով պառակտում մտցնել հասարակության մեջ, ապակայունացնել հասարակական–քաղաքական իրավիճակն Ուզբեկստանում»։
«Այս պայմաններում մտահոգություն են առաջացնում առանձին արտաքին անառողջ ուժերի` արտերկրից Կարակալպակստանի իրավիճակի զարգացման վրա ազդելու փորձերը, այդ թվում` նպատակաուղղված տեղեկատվական լցոնումներով և իրադարձությունների խեղաթյուրմամբ», – ասվում է հայտարարության մեջ։
Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոևը նախորդ շաբաթ առաջարկել էր սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե անցկացնել։
Խորհրդարանի որոշման համաձայն` նախագծի համաժողովրդական քննարկումները կտևեն մինչև հուլիսի 4-ը ներառյալ, այնուհետև օրինագիծը հանրաքվեի կդրվի։ Օրենքի նախագիծն ավելի քան 200 փոփոխություն է նախատեսում սահմանադրության 64-րդ հոդվածում։ Այդ թվում են Ուզբեկստանի նախագահի լիազորությունների ժամկետը 5-ից 7 տարով երկարացնելը, մահապատժի արգելքը, երկրի քաղաքացուն օտարերկրյա պետությանը հանձնելու արգելքի մասին կետերը։ Գործող Սահմանադրությունը, որն ընդունվել է 1992 թվականին, բաղկացած է 128 հոդվածից։ Մինչ այս մայր օրենքում 15 անգամ փոփոխություն է արվել։
Ղազախստանում զանգվածային անկարգությունների հետևանքով 225 մարդ է մահացել
Հիշեցնենք, որ Կարակալպակստան Ինքնավար Հանրապետությունը գտնվում է Ուզբեկստանի հյուսիս–արևմուտքում։ Այն երկրի տարածքի 40% –ը զբաղեցնող խոշորագույն շրջան է, որը շուրջ 2 մլն բնակիչ ունի։ 1990-ականներին պայմանագիր էր ստորագրվել հանրաքվեի հիման վրա դուրս գալու իրավունքով և երկու լեզուներով (կարակալպակերեն և ուզբեկերեն) որպես ինքնիշխան հանրապետություն Ուզբեկստանի կազմում ընդգրկվելու վերաբերյալ։
Լրահոս
0