00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները կզարգանան գլոբալ հակամարտության ստվերում. քաղաքագետ

© Sputnik / Asatur Yesayants«Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի ծրագրային տնօրեն Տիմոֆեյ Բորդաչյովը «Ռուսաստանի և Արևմուտքի դիմակայությունն Ուկրաինայում և դրա ազդեցությունը հետխորհրդային տարածքի վրա» կլոր սեղանի ժամանակ
«Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի ծրագրային տնօրեն Տիմոֆեյ Բորդաչյովը «Ռուսաստանի և Արևմուտքի դիմակայությունն Ուկրաինայում և դրա ազդեցությունը հետխորհրդային տարածքի վրա» կլոր սեղանի ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 02.07.2022
Բաժանորդագրվել
Ռուսաստանցի փորձագետը կարծում է, որ ուժային կենտրոնները լուրջ և երկարատև պայքար են մղելու ռեսուրսների համար։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի և Արևմուտքի հակամարտությունը, որն այսօր առկա է Ուկրաինայի շուրջ, ավելի ընդարձակ գլոբալ գործընթացների մաս է, որոնք անխուսափելի են դարձել Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո միջազգային քաղաքականության զարգացման ողջ ժամանակահատվածի արդյունքում։ Այս մասին «Ռուսաստանի և Արևմուտքի դիմակայությունն Ուկրաինայում և դրա ազդեցությունը հետխորհրդային տարածքի վրա» թեմայով կլոր սեղանի ընթացքում Երևանում հայտարարեց «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբի ծրագրային տնօրեն, ռուսաստանցի քաղաքագետ Տիմոֆեյ Բորդաչյովը։
© Sputnik / Asatur YesayantsՌուսաստանցի քաղաքագետ Տիմոֆեյ Բորդաչյով
Программный директор Международного дискуссионного клуба Валдай Тимофей Бордачев выступает во время круглого стола Противостояние России и Запада на Украине и его влияние на постсоветское пространство (2 июля 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 02.07.2022
Ռուսաստանցի քաղաքագետ Տիմոֆեյ Բորդաչյով
Փորձագետի խոսքով` այսօր ճգնաժամ է նկատվում միջազգային այն տնտեսական և քաղաքական համակարգում, որը ստեղծվել է Համաշխարհային երկրորդ պատերազմի արդյունքում։
Բորդաչյովն այն համարում է համաշխարհային կապիտալիզմի ճգնաժամ, որը էապես խորացել էր Չինաստանի և այլ երկրների զարգացմամբ, ինչի հետևանքով մարդկությանը հասանելի ռեսուրսների սպառումն ավելացել էր։ Ու քանի որ ռեսուրսների այս գլոբալ կրճատմանը համաշխարհային տնտեսական համակարգի հարմարեցման համար նոր լուծումներ գոյություն չունեն, պետությունները ստիպված են պայքար մղել դրանց համար։
Ռուսաստանն իր դաշնակիցներից չի պահանջում մասնակցել հատուկ գործողությանը. Տիմոֆեյ Բորդաչով
Փորձագետը կարծում է, որ սա լուրջ և երկարատև պայքար է։ Աշխարհն առաջիկա տարիներին, և գուցե նաև տասնամյակներ, ապրելու է պետությունների միջև ուղղակի կամ անուղղակի զինված հակամարտության պայմաններում։ Հակամարտության այս ընդհանուր տիրույթի մաս են կազմելու նաև հետխորհրդային տարածքները, այդ թվում՝ Հայաստանը։
Քաղաքագետի կարծիքով` առաջիկա տարիներին հայ-ռուսական հարաբերությունները զարգանալու են այդ պատերազմի ստվերում, որին բոլորը պետք է պատրաստ լինեն ու մշտապես հաշվի առնեն իրենց դիվանագիտական և արտաքին քաղաքական գործունեության ժամանակ։

«Մենք մշտապես բախվում ենք սրացման վտանգին, և պետությունները, այդ թվում՝ Հայաստանն ու Ռուսաստանը, պետք է իրենց քաղաքականությունն այնպես կառուցեն, որպեսզի առավելագույնի հասցնեն իրենց ձեռքբերումներն ու նվազագույնի` մյուս երկրներից բխող ռիսկերը։ Մեր երկրների համար առաջիկայում ամենակարևոր խնդիրը լինելու է սեփական ներքին կայունության բարձրացումը, ներքին զարգացման ապահովումը։ Կարծում եմ` մեր պետություններն այդ կայունության համար պետք է քաղաքացիների շահերի պահպանման որոշակի հիմքային մակարդակ ապահովեն»,- նշեց Բորդաչյովը։

Խոսելով Մոսկվայի քաղաքականության մասին հետխորհրդային տարածքում` Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ​​ինստիտուտի ՄՀԻ-ի Եվրասիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Իվան Սաֆրանչուկն իր հերթին նկատեց, որ գլոբալ վերափոխումների ֆոնին Ռուսաստանն այդ հարթակում ավելի քիչ պահանջկոտ է դառնում ու ավելի պակաս համառություն ցուցաբերում։
© Sputnik / Asatur YesayantsՄՀԻ-ի Եվրասիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Իվան Սաֆրանչուկ
Директор центра Центра евразийских исследований ИМИ МГИМО Иван Сафранчук выступает во время круглого стола Противостояние России и Запада на Украине и его влияние на постсоветское пространство (2 июля 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 02.07.2022
ՄՀԻ-ի Եվրասիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Իվան Սաֆրանչուկ
ՌԴ-ի «կեղծ կայսերական ամբիցիաների առումով» Արևմուտքի մեղադրանքներն ու նախատինքները բոլորովին չեն համապատասխանում ո՛չ իրականության, ո՛չ էլ ՌԴ-ի ներսում տիրող զգացողությունների հետ։
Սաֆրանչուկն ընդգծեց, որ Ռուսաստանը հետխորհրդային պետություններին պատրաստ է մեծ ազատություն տալ ինքնուրույն որոշումներ կայացնելու համար։
Ուկրաինական ճգնաժամի և դրանից բխող գործընթացների պայմաններում Ռուսաստանի կարևորագույն խնդիրը փորձագետը համարում է նյութական բարեկեցության և սեփական ինքնիշխանության համատեղումը։
Կա բանաձև, և կա քաղաքական նպատակահարմարություն. քաղաքագետը` ՄԱԿ–ի որոշման մասին
Նա համոզված է, որ ապագայում միությունները կառուցվելու են վերոնշյալ երկու նպատակների` բարեկեցության և ինքնիշխանության ընդունելի համադրությանը միասին հասնելու` երկրների շահագրգռության վրա։ Այս տեսանկյունից հետխորհրդային տարածքի ոչ բոլոր երկրները հետաքրքիր կլինեն Ռուսաստանին, բայց նրանց հետ, ովքեր հետաքրքիր են, Մոսկվան ակտիվ աշխատելու է։
Լրահոս
0