00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ըմբիշ Հայկ Պապիկյանը հաղթեց ադրբեջանցուն ու դարձավ Եվրոպայի չեմպիոն. տեսանյութ

© Facebook / Hayk PapikyanՀայկ Պապիկյան
Հայկ Պապիկյան - Sputnik Արմենիա, 1920, 02.07.2022
Բաժանորդագրվել
Հայ և ադրբեջանցի ըմբիշների գոտեմարտերը, անկախ նրանից, թե մրցումների որ փուլում են գոտեմարտում, յուրահատուկ սկզբունքայնություն են ներկայացնում, ընդ որում` երկկողմանի։ Բացառություն չէր նաև Եվրոպայի մինչև 20 տարեկան ըմբիշների եզրափակիչը 70կգ քաշային կարգում։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Ըմբիշ Հայկ Պապիկյանը, Հռոմում անցկացվող Եվրոպայի U20 առաջնության 79կգ քաշային կարգի եզրափակիչում 3։2 հաշվով հաղթելով ադրբեջանցի Սաբիր Ջաֆարովին, րոպեներ առաջ դարձավ ոսկե մեդալակիր։
Հայկ Պապիկյանը եզրափակիչում մարզական սխրանք գործեց։ Դժվարին ու լարված գոտեմարտի ավարտից 4 վայրկյան առաջ Սաբիր Ջաֆարովը հաղթում էր 2։1 հաշվով, բայց մեր ըմբիշը կարողացավ արագության ու ճկունության շնորհիվ հնարք կիրառել ու առաջին ոսկե մեդալը բերել ազատ ոճի Հայաստանի հավաքականին։
Նշենք, որ Հայկ Պապիկյանը Եվրոպայի առաջնությունում մինչև եզրափակիչ գոտեմարտին մասնակցելը գերազանց ելույթներ էր ունեցել։
70կգ քաշային կարգում երեք գոտեմարտ անցկացնելով, մեր ըմբիշը բոլոր մրցույթներում էլ ժամանակից շուտ ու բացահայտ առավելությամբ հաղթանակի էր հասել իր մրցակիցների նկատմամբ։
Միևնույն` 10։0 հաշվով Հայկը առավելության էր հասել համապատասխանաբար լատվիացի Վիլյամս Լուտկևիչսի ու մոլդովացի Պավել Անդրուսկայի նկատմամբ։ Իսկ կիսաեզրափակիչում հայ ըմբիշը 12։2 հաշվով պարտության էր մատնել հունգարացի Մարսել Նագիին։
Ըմբիշ Սուրեն Աղաջանյանը 9:1 հաշվով հաղթեց ադրբեջանցուն
Հավելենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը այսօր արդեն մեկ արծաթե մեդալ նվաճել է ի դեմս 57կգ քաշային Հարություն Հովհաննիսյանի, որը պարտվեց եզրափակիչում։
Եվս մեկ երաշխավորված մեդալ ունենք այսօր 79կգ քաշային կարգում, որտեղ եզրափակիչում գոտեմարտելու է Մուշեղ Մկրտչյանը։
Վաղը մինչև 20 տարեկան ըմբիշների Եվրոպայի առաջնության վերջին օրն է։
Հարություն Հովհաննիսյանը 57կգ քաշային կարգի եզրափակիչում  պարտվեց իտալացի Վինչենցո Պիրոդուին ու դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր - Sputnik Արմենիա, 1920, 02.07.2022
Հարություն Հովհաննիսյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Լրահոս
0