Հուրգադայի ափերի մոտ շնաձուկը հարձակվել է զբոսաշրջիկի վրա. կինը մահացել է

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել ֆոտոբանկՇնաձուկ
Շնաձուկ - Sputnik Արմենիա, 1920, 02.07.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Դեպքի հետ կապված` Սահլ Հաշիշ շրջանից մինչև Մաքադի Բեյ ծովախորշ ընկած հատվածում ուրբաթից երկուշաբթի արգելվել են ցանկացած տեսակի ջրային զվարճանքները։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Եգիպտոսի Հուրգադա հանգստավայրի ափերի մոտ շնաձուկը հարձակվել է զբոսաշրջիկի վրա։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ գլխավոր հյուպատոսությանը։
Շնաձուկը կծել է կնոջ ձեռքն ու ոտքը։ Զբոսաշրջիկին շտապ հոսպիտալացրել են, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Նա Ավստրիայի բնակիչ էր։
Դեպքի հետ կապված` Սահլ Հաշիշ շրջանից մինչև Մաքադի Բեյ ծովախորշ ընկած հատվածում ուրբաթից երկուշաբթի արգելվել են ցանկացած տեսակի ջրային զվարճանքները։
Լրահոս
0