Իրանում 9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. կան զոհեր և վիրավորներ

© AP Photo / Abdolhossein RezvaniՏղամարդը մաքրում է փլատակները Հորմոզգան նահանգում տեղի ունեցած երկրաշարժից հետո (հուլիսի 2 2022): Իրան
Տղամարդը մաքրում է փլատակները Հորմոզգան նահանգում տեղի ունեցած երկրաշարժից հետո (հուլիսի 2 2022): Իրան - Sputnik Արմենիա, 1920, 02.07.2022
Տղամարդը մաքրում է փլատակները Հորմոզգան նահանգում տեղի ունեցած երկրաշարժից հետո (հուլիսի 2 2022): Իրան
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի Հանրապետության տարածքում երկրաշարժը չի զգացվել։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Իրանում ուժգին երկրաշարժ է գրանցվել. կան զոհեր և վիրավորներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Հուլիսի 2-ին` տեղական ժամանակով ժամը 01:32-ին, (Գրինվիչի ժամանակով հուլիսի 1-ին, ժամը 21:32-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 26․87⁰ և արևելյան երկայնության 55․23⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրանի Իսլամական Հանրապետության Հորմոզգան նահանգի Բանդար Լենգեհ քաղաքից 61 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 6.1 մագնիտուդով երկրաշարժ»,–ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ:
Աֆղանստանի մի շարք շրջաններում երկրաշարժի հետևանքով մահացել է բնակչության շուրջ 80%–ը
Ըստ նախնական տվյալների՝ կա 5 զոհ և 12 վիրավոր:
Հայաստանի Հանրապետության տարածքում երկրաշարժը չի զգացվել։
Լրահոս
0