00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մշակութային մայրաքաղաքից՝ տեխնոհայրաքաղաք. Գյումրիում մեկնարկեց Tech Week 2022-ը

© Sputnik / Armenuhi Mkhoyan Tech Week–2022–ը Գյումրիում
Tech Week–2022–ը Գյումրիում - Sputnik Արմենիա, 1920, 02.07.2022
Բաժանորդագրվել
Միջոցառմանը մասնակցելու համար նախնական գրանցվել է ավելի քան երեք հազար մասնակից։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Գյումրիում այսօր մեկնարկեց Tech Week-2022 տեխնոլոգիական միջոցառումների շարքը: Հուլիսի 2-ից 4-ն ընթացող միջոցառումների շրջանակում մասնակիցները հնարավորություն ունեն տեսնելու նաև հայկական ծագումով ընկերությունների արտադրանքը, որոնք հաջողությունների են հասել միջազգային մակարդակում։
© Sputnik / Armenuhi Mkhoyan Tech Week–2022–ի մասնակիցներ
Участники Tech Week 2022 в Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 02.07.2022
Tech Week–2022–ի մասնակիցներ
Նշենք, որ տեխնոլոգիական շաբաթվա շրջանակներում իրար կհաջորդեն մի շարք միջոցառումներ. մասնագիտական կոնֆերանսներ, ggRace, որի ողջ հասույթը կուղղվի համայնքային զարգացմանը նպաստող նախագծերին, կլինեն մոտիվացիոն ելույթներ թվային աշխարհի 12 ոլորտներից, աշխատանքի տոնավաճառ, «Կորիզ» գաղափարների մրցույթ, հայկական ծրագրային ապահովման փորձարկման գավաթ, հաքատոն, որի ընթացքում կստեղծվի տվյալների արտահոսքերի մշտադիտարկման հայաստանյան հարթակ:
© Sputnik / Armenuhi Mkhoyan Tech Week–2022 –ը Գյումրիում
Tech Week 2022 в Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 02.07.2022
Tech Week–2022 –ը Գյումրիում
Աշխատանքի տոնավաճառին հայկական ընկերությունների կողքին միջազգային, հատկապես ռուսական ընկերություններ են ներկայացել։ Երևանում արդեն հիմնավորված ընկերությունները նախատեսում են ընդլայնել իրենց գրասենյակները:
© Sputnik / Armenuhi Mkhoyan Tech Week–2022 –ի մասնակիցներ
Tech Week 2022 в Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 02.07.2022
Tech Week–2022 –ի մասնակիցներ
«Միջազգային կազմակերպություն ենք ներկայացնում. ունեք 12 գրասենյակ, որոնցից մեկը մեկ շաբաթ առաջ է Երևանում բացվել, արդեն այստեղ երկու հարյուր աշխատակից ունենք: Մեզ համար սա Հայաստանում առաջին փորձն է նմանատիպ տոնավաճառի մասնակցելու, կարծում եմ` լավ երիտասարդներ կգտնենք՝ համալրելու մեր շարքերը»,- նշեց MIRO ընկերության ներկայացուցիչ Իրինա Դենիսովան:
© Sputnik / Armenuhi Mkhoyan MIRO ընկերության ներկայացուցիչ Իրինա Դենիսովա
Участница Tech Week 2022 в Гюмри Ирина Денисова - Sputnik Արմենիա, 1920, 02.07.2022
MIRO ընկերության ներկայացուցիչ Իրինա Դենիսովա
Նշենք, որ միջոցառմանը մասնակցելու համար նախնական գրանցվել է ավելի քան երեք հազար մասնակից, միջոցառումն ունի վաթսուն գործընկեր ու ավելի քան երեսուն աջակից:
«Մենք շատ ենք կարևորում Հայաստանի համաչափ զարգացումը, որ բոլոր մարզերն ունենան այն հնարավորություններն, ինչ ունի Երևանը: Լինելով փոքր ու քիչ ռեսուրսներով երկիր՝ մենք չենք կարող չզարգացնել մարզերը: Տեսել ենք, որ կա բաց և որոշել ենք միավորելով ջանքերն ու միավորվելով տեխնոլոգիական համայնքի հետ, կյանքի կոչել այդ ամենը: Գյումրին մինչ այս մշակութային մայրաքաղաք էր, հիմա դարձավ տեխնոհայրաքաղաք»,- ասաց Tech Week–2022-ի կազամակերպիչներից Մարիամ Համբարձումյանը:
© Sputnik / Armenuhi Mkhoyan Tech Week–2022-ի կազամակերպիչներից Մարիամ Համբարձումյանը
Соорганизатор Tech Week 2022 в Гюмри Мариам Амбарцумян - Sputnik Արմենիա, 1920, 02.07.2022
Tech Week–2022-ի կազամակերպիչներից Մարիամ Համբարձումյանը
Ի դեպ, նախորդ տարի տեխնոմիջոցառումն անցկացվեց Ստեփանակերտում՝ պանելային քննարկումներով, Արցախում համայնքների կառավարման միասնական հարթակի ստեղծմանն ուղղված հեքեթոնով, «Կորիզ» գաղափարների մրցույթով: Միջոցառման շրջանակներում բացվեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիա Կարմիր Շուկայում և ստորագրվեց «Հայքն աշխարհին» ծրագրի մեկնարկի մասին եռակողմ փոխգործակցության հուշագիր:
Tech Week-2022 միջոցառման կազմակերպիչներն են gg, Instigate Mobile և The Crowdfunding Formula ընկերությունները։
Լրահոս
0