Քաղաքում նոր Ներաձուրի կա. «Ինտերը» ողջունել է Մխիթարյանի մուտքն ակումբ

© AP PhotoՀենրիխ Մխիթարյան
Հենրիխ Մխիթարյան - Sputnik Արմենիա, 1920, 02.07.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Մխիթարյանն,իր հերթին, մեկնաբանել է «Ինտերի» գրառումը` ասելով, որ պատրաստ է նոր փորձությանը։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Միլանի «Ինտերը» հետաքրքիր ձևով է ողջունել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ և իտալական «Ռոմայի» նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի մուտքն ակումբ։ Ակումբն իր ինստագրամյան էջում հրապարակել է Մխիթարյանի լուսանկարն ակումբը խորհրդանշող սև և կապույտ գույներով։
«Բարի գալուստ։ Քաղաքում նոր Ներաձուրի կա»,–գրված է Մխիթարյանի լուսանկարին կից։
Նշենք, որ Ներաձուրին «Ինտերի» մականունն է:
Մխիթարյանն իր հերթին մեկնաբանել է գրառումը` ասելով, որ պատրաստ է նոր փորձությանը։
Նշենք, որ 33-ամյա հայ ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակով է միացել «սև-կապույտ» ակումբին: Հունիսի 22-ին Հենրիխ Մխիթարյանը բուժզննում է անցել Միլանի ակումբում:
Հենրիկ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի հերթական խաղից առաջ՝ Մանչեստրի «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում (ապրիլի 29, 2021). Մեծ Բրիտանիա - Sputnik Արմենիա, 1920, 02.07.2022
«Ռոման» հավերժ կմնա իմ սրտում. Մխիթարյանը շնորհակալական խոսք է հղել
Լրահոս
0