https://armeniasputnik.am/20220702/vtshrakanvoren-dem-em-turqiajin-f-16-kvortsanichner-vatsharelun-kvongresakan-palvon-44614265.html
Վճռականորեն դեմ եմ Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելուն. կոնգրեսական Փալոն
Վճռականորեն դեմ եմ Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելուն. կոնգրեսական Փալոն
ԱՄՆ կոնգրեսականը վստահեցրել է, որ շարունակելու է աշխատել իր գործընկերների հետ, որպեսզի այդ վտանգավոր առաջարկը կյանքի չկոչվի։ 02.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-02T20:10+0400
2022-07-02T20:10+0400
2022-07-02T21:09+0400
թուրքիա
զենք
ամն
ամն կոնգրես
ֆրանկ փալոն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/07/02/44614099_0:0:1601:901_1920x0_80_0_0_fb8c54a5f0bb27e636ee163e8aa69fd5.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը կտրականապես դեմ է, որ ԱՄՆ-ն Թուրքիային F-16 կործանիչներ վաճառի։ Կոնգրեսականը Twitter-ի էջում գրառում է արել` հայտնելով իր տեսակետը։Նա վստահեցրել է, որ շարունակելու է աշխատել իր գործընկերների հետ, որպեսզի այդ վտանգավոր առաջարկը կյանքի չկոչվի, և Թուրքիան պատասխանատվության ենթարկվի։Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ավելի վաղ Թուրքիային պաշտոնական ծանուցում էր ուղարկել Անկարայի կողմից ռուսական C-400 ՀՕՊ համակարգեր գնելու պատճառով վերջինիս F-35 նորագույն կործանիչների մատակարարումների ծրագրից հանելու մասին: ԱՄՆ-ն չեղարկել էր F-35-ի մասին համատեղ հուշագիրը Թուրքիայի հետ՝ այն ստորագրելով F-35 նախագծի մնացած յոթ գործընկերների՝ Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Ավստրալիայի, Դանիայի, Կանադայի և Նորվեգիայի հետ:Սենատոր Մենենդեսը Թուրքիային սպառնացել է զրկել F-16 կործանիչների մատակարարումներիցԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետագայում հայտարարեց, որ ԱՄՆ-ն առաջարկում է ուրիշ կործանիչներ գնել, սակայն ոչ թե հինգերորդ, այլ չորրորդ սերնդի՝ F-16-ներ։ Այս հարցը ևս պետք է համաձայնեցվի ԱՄՆ Կոնգրեսում. պետդեպարտամենտը լոբինգ է անում այդ հարցով՝ կոնգրեսականներին համոզելով, թե գործարքը «ծառայում է Վաշինգտոնի շահերին»:
թուրքիա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/07/02/44614099_79:0:1502:1067_1920x0_80_0_0_6abe607ad1de61efb2ce71f3398d3fb4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
թուրքիա, զենք, ամն, ամն կոնգրես, ֆրանկ փալոն
թուրքիա, զենք, ամն, ամն կոնգրես, ֆրանկ փալոն
Վճռականորեն դեմ եմ Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելուն. կոնգրեսական Փալոն
20:10 02.07.2022 (Թարմացված է: 21:09 02.07.2022) ԱՄՆ կոնգրեսականը վստահեցրել է, որ շարունակելու է աշխատել իր գործընկերների հետ, որպեսզի այդ վտանգավոր առաջարկը կյանքի չկոչվի։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը կտրականապես դեմ է, որ ԱՄՆ-ն Թուրքիային F-16 կործանիչներ վաճառի։ Կոնգրեսականը
Twitter-ի էջում գրառում է արել` հայտնելով իր տեսակետը։
«Ես վճռականորեն դեմ եմ Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու` վարչակազմի որոշմանը։ Մենք չպետք է խրախուսենք Էրդողանի կողմից մարդու իրավունքների խախտումները և նրա` ոչ լոյալ լինելը ՆԱՏՕ-ի դաշինքին»,- գրել է Փալոնը։
Նա վստահեցրել է, որ շարունակելու է աշխատել իր գործընկերների հետ, որպեսզի այդ վտանգավոր առաջարկը կյանքի չկոչվի, և Թուրքիան պատասխանատվության ենթարկվի։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ավելի վաղ Թուրքիային պաշտոնական ծանուցում էր ուղարկել Անկարայի կողմից ռուսական C-400 ՀՕՊ համակարգեր գնելու պատճառով վերջինիս F-35 նորագույն կործանիչների մատակարարումների ծրագրից հանելու մասին: ԱՄՆ-ն չեղարկել էր F-35-ի մասին համատեղ հուշագիրը Թուրքիայի հետ՝ այն ստորագրելով F-35 նախագծի մնացած յոթ գործընկերների՝ Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Ավստրալիայի, Դանիայի, Կանադայի և Նորվեգիայի հետ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետագայում հայտարարեց, որ ԱՄՆ-ն առաջարկում է ուրիշ կործանիչներ գնել, սակայն ոչ թե հինգերորդ, այլ չորրորդ սերնդի՝ F-16-ներ։ Այս հարցը ևս պետք է համաձայնեցվի ԱՄՆ Կոնգրեսում. պետդեպարտամենտը լոբինգ է անում այդ հարցով՝ կոնգրեսականներին համոզելով, թե գործարքը «ծառայում է Վաշինգտոնի շահերին»: