00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հունաստանում Էրդողանին մեղադրել են իրենց ներքին գործերին միջամտելու համար

© Sputnik / POOL / Անցնել մեդիապահոցԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը - Sputnik Արմենիա, 1920, 03.07.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Էրդողանը հույս է հայտնել, որ «հույն ժողովուրդը ժողովրդավարական ճանապարհով ուղերձ և դաս կտա իր կառավարիչներին, որոնք վազում են հույն ժողովրդի համար աղետալի ավարտ ունեցող արկածների հետևից»։
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հայտարարություններով միջամտում է Հունաստանի ներքին գործերին, հայտարարել են մի շարք հույն քաղաքական գործիչներ, որոնց խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:
Նախօրեին Էրդողանը հույս է հայտնել, որ «հույն ժողովուրդը ժողովրդավարական ճանապարհով ուղերձ և դաս կտա իր կառավարիչներին, որոնք վազում են հույն ժողովրդի համար աղետալի ավարտ խոստացող արկածների հետևից»։
Կառավարության պաշտոնյաները խոսում են «երկրի ներքին գործերին ակնհայտ միջամտության» մասին, իսկ ոչ պաշտոնապես նշում են, որ Էրդողանն այդ կերպ աջակցություն է հայտնել ՍԻՐԻԶԱ ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ալեքսիս Ցիպրասին:
«Միանգամայն ակնհայտ է, որ մեր երկրի մշտական ուժեղացումը բոլոր ճակատներում` տնտեսության, դիվանագիտության հարցերում, զսպման մեր հնարավորությունների հարցում խիստ անհանգստություն է առաջացնում պարոն Էրդողանի մոտ։ Եվ դա ստիպում է նրան անցնել բոլոր սահմանները։ Հիմա նա մեր երկրի ներքին գործերին կոպիտ միջամտելու փորձ է ձեռնարկել։ Միանգամայն բնական է, որ պարոն Էրդողանին դուր չի գալիս այն կառավարությունը, որը հաջողության է հասնում հայրենիքի համար»,-ասել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Իոաննիս Իկոնոմուն Skai հեռուստաալիքին։
Նրա խոսքով՝ Էրդողանին նյարդայնացնում է վարչապետը, որը երկրի միջազգային ներկայացուցչությունը բարձրացրել է նոր մակարդակի, և որին ծափահարել է ԱՄՆ-ի ողջ կոնգրեսը, և որին Սպիտակ տանը ողջունել է ԱՄՆ նախագահը։
«Հունական հասարակությունն ինչպես հասունություն, այնպես էլ պատմական գիտելիքներ ունի՝ նման անհավատալի մարտահրավերների առաջ ականջները փակելու համար։ Այն ամենը, ինչին հասել է մեր երկիրը, այն ամենը, ինչն այդքան նյարդայնացնում է պարոն Էրդողանին, մտածված, սթափ, իմաստավորված և արդյունավետ քաղաքականության արդյունքն է։ Դա վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հաջողությունն է, դա կառավարության հաջողությունն է»,- ասել է Իկոնոմուն։
Նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Միլտիադիս Վարվիցիոտիսը։ «Մենք ծառայություններ չենք մատուցի պարոն Էրդողանին։ Հույներն իրենք կորոշեն, թե ում են ցանկանում տեսնել որպես իրենց ղեկավար, ես հավատում եմ, որ նրանք կրկին կքվեարկեն վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի օգտին»,-ասել է Վարվիցիոտիսը Skai հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ընդդիմադիր ՍԻՐԻԶԱ կուսակցությունում Թուրքիայի նախագահի հայտարարություններն անընդունելի են անվանել, իսկ «Նոր դեմոկրատիային» մեղադրել են իրենց կուսակցական շահերից ելնելով դրանք օգտագործելու փորձի համար:
«Հույն ժողովուրդը ոչ մեկից ցուցումներ չի ընդունում իր ժողովրդավարական ընտրության վերաբերյալ։ Թուրքիայի կողմից Հունաստանի ներքին գործերին միջամտելու ցանկացած փորձ պետք է ամբողջովին դատապարտվի բոլորի կողմից` առանց ներքաղաքական վեճի։
«Նոր դեմոկրատիան», փորձելով Թուրքիայի նախագահի անընդունելի հայտարարություններն օգտագործել իր նեղ կուսակցական շահերի համար, նրան վերածում է երկրի ներքին քաղաքականության գործոնի։ Դա վտանգավոր է»,-հայտարարել է Հունաստանի նախկին արտգործնախարար, ՍԻՐԻԶԱ կուսակցության արտաքին տնտեսական քաղաքականության բաժնի ղեկավար Յորգոս Կատրունգալոսը։
Էրդողանը սպառնացել է Հունաստանին, չի մոռացել շվեդներին և ֆիններին
Լրահոս
0