Սիրիայում Թուրքիայի ռազմական միջամտությունը կբերի տարածաշրջանի ապակայունացման. Իրանի ԱԳՆ

© SputnikԻրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը - Sputnik Արմենիա, 1920, 03.07.2022
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իրանցի նախարարը վստահեցրել է, որ Թեհրանը Դամասկոսին ահաբեկչության դեմ պայքարում կաջակցի իր բոլոր ուժերով և հզորությամբ:
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ցանկացած ռազմական գործողություն անկայունության կհանգեցնի տարածաշրջանում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Դամասկոսում իր սիրիացի գործընկեր Ֆեյսալ Մեկդադի հետ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է IRNA գործակալությունը։
Աբդոլլահիանն ընդգծել է, որ օտարերկրյա ուժերի ցանկացած միջամտություն կհանգեցնի տարածաշրջանում իրավիճակի վատթարացմանը:
Նախարարը հավելել է, որ իրանա-սիրիական հարաբերությունները ռազմավարական բնույթ են կրում` հավաստիացնելով, որ Թեհրանը Դամասկոսին ահաբեկչության դեմ պայքարում կաջակցի «իր բոլոր ուժերով և հզորությամբ»: Նա ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք մենակ չի թողել և երբեք մենակ չի թողնի իր ընկերներին։
«Մենք դեմ ենք Սիրիայի դեմ ցանկացած ռազմական գործողության»,-հավելել է Իրանի արտգործնախարարը՝ հաստատելով Սիրիայում քաղաքական ճգնաժամի կարգավորմանը նպաստելու Իրանի պատրաստակամությունը։
Ամիր Աբդոլլահիանը Դամասկոս է ժամանել հուլիսի 2–ին, որպեսզի հանդիպի և բանակցություններ վարի Սիրիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Լրահոս
0