«Վերին Լարսն» արդեն բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

«Վերին Լարս» անցակետ - Sputnik Արմենիա, 1920, 03.07.2022
«Վերին Լարս» անցակետ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Առավոտյան ժամը 7-ի դրությամբ «Վերին Լարսի» ճանապարհին երթևեկությունն իրականացվում է բնականոն կերպով։
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. «Վերին Լարս» անցակետով ՌԴ–ից Վրաստան տանող ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը հայտնում է Հյուսիսային Օսեթիա–Ալանիայի գծով ՌԴ ԱԻՆ գլխավոր վարչությունը։
«2022 թվականի հուլիսի 03-ի ժամը 07.00 - ի դրությամբ ռազմավիրական ճանապարհը գործում է բնականոն ռեժիմով»,– ասված է հաղորդագրությունում։
Վարչությունը խորհուրդ է տալիս վարորդներին պլանավորել իրենց տեղաշարժը և անհրաժեշտության դեպքում օգտվել երթևեկության այլընտրանքային ճանապարհներից։
Հիշեցնենք` հունիսի 27-ին, վրացական կողմում «Վերին Լարս» տանող մայրուղու 136-րդ կմ-ում 80-մետրանոց հատված էր փլուզվել Թերեք գետի վարարման պատճառով, ինչից հետո բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվել էր։ Ժամը 23:00-ից ճանապարհը որոշ ժամանակով բացվել էր, բայց ռուսական կողմում նոր փլուզում էր տեղի ունեցել, որի հետևանքով հունիսի 28-ին ժամը 01:30-ից ճանապարհը դարձյալ փակվել էր։
Ավելի ուշ վրացական կողմը նոր հայտարարություն էր տարածել` նշելով, որ ճանապարհը բաց է սահմանափակումներով` միայն մարդատար ավտոմեքենաների համար։ Հունիսի 28-ին ժամը 21:15-ից ճանապարհը դարձյալ փակվել էր։
Վերին Լարսով բեռնափոխադրումներն առաջիկայում էապես կավելանան. Ալեքսեյ Գորդեև
Լրահոս
0