Ահազանգ է ստացվել, որ Երևանում ՌԴ-ի ու Չինաստանի դեսպանատներում պայթուցիկ սարք է տեղադրված
17:58 04.07.2022 (Թարմացված է: 19:18 04.07.2022)
© Sputnik / Asatur YesayantsԵրևանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն
Երևանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն. Արխիվային լուսանկար
© Sputnik / Asatur Yesayants
Բաժանորդագրվել
Նշված հասցեներով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի - Sputnik. Այսօր ժամը 17։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանում Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատներում պայթուցիկ սարք է տեղադրված:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Նշված հասցեներով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը, ինչպես նաև Բժշկական ապահովման վարչության հեթապահ խումբը։