00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամերիկյան երեք նավթային ընկերություններ դադարեցնում են աշխատանքն Իրաքյան Քուրդիստանում

© Sputnik / Дмитрий Виноградов / Անցնել մեդիապահոցԷրբիլ քաղաքն Իրաքյան Քուրդիստանում
Էրբիլ քաղաքն Իրաքյան Քուրդիստանում - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2022
Բաժանորդագրվել
Իրաքի նավթի նախարարությունը հաստատել է, որ երեք ընկերությունները նաև «չեղարկում և խզում են ընթացիկ տենդերներն ու պայմանագրերը»։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Նավթի և գազի արդյունահանման ոլորտում ամերիկյան երեք սպասարկման ընկերություններ՝ աշխարհում խոշորագույն Schlumberger-ը, ինչպես նաև Baker Hughes-ը և Halliburton-ը Իրաքի նավթի նախարարությանը պաշտոնապես տեղեկացրել են Իրաքյան Քուրդիստանում աշխատանքի դադարեցման մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով գերատեսչության մամուլի ծառայությունը:
«Schlumberger, Baker Hughes և Halliburton ընկերությունները Նավթի նախարարությանը պաշտոնապես տեղեկացրել են, որ Իրաքյան Քուրդիստանում նոր նախագծեր չեն իրականացնի Դաշնային դատարանի որոշմանը և Նավթի նախարարության խորհրդատվական հանձնաժողովի հանձնարարականներին համապատասխան»,-ասվում է հայտարարության մեջ:
Նավթի նախարարությունը հաստատել է, որ երեք ընկերությունները նաև «չեղարկում և խզում են ընթացիկ թենդերներն ու պայմանագրերը»։
Իրաքի Գերագույն դաշնային դատարանը 2022 թվականի փետրվարին 2005 թվականի Սահմանադրությանը անհամապատասխան է ճանաչել նավթի և գազի մասին օրենքը, որն ընդունվել էր Իրաքյան Քուրդիստանի կառավարության կողմից 2007 թվականին, և Էրբիլին պարտավորեցնում էր նավթի որոնումը, արդյունահանումն ու արտահանումը փոխանցել Իրաքի դաշնային կառավարության վերահսկողությանը: Դատարանը նաև վճռել է, որ Իրաքի նավթի նախարարությունն իրավունք ունի վիճարկել նավթային պայմանագրերի օրինականությունը, որոնք Իրաքյան Քուրդիստանի կառավարությունը կնքել է օտարերկրյա գործընկերների հետ:
Արաբագետ. «Իրաքյան Քուրդիստանում մեր ներկայությունն անհրաժեշտություն էր»
Այդ որոշմանն ի պատասխան Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանին կոչ է արել վերանայել դատարանի որոշումն այնպես, որ այն չխախտի ինքնավար շրջանի օրինական սահմանադրական իրավունքները: Դատարանի որոշումը, իր ներկայիս տեսքով, նախագահի կարծիքով` չի կարող իրագործվել գործնականում և միայն կխորացնի նավթագազային ոլորտում առկա հակասությունները Բաղդադի և Էրբիլի միջև:
Իրաքյան Քուրդիստանի և Բաղդադի միջև մի քանի տարի գործել է համաձայնագիր, որի համաձայն` Էրբիլն ամեն օր Բաղդադին էր փոխանցում 250 հազար բարել նավթ՝ փոխարենը ստանալով դրա իրացման շահույթի 17 տոկոսը: Սակայն հետագայում երկու կողմերն էլ միմյանց մեղադրեցին համաձայնագիրը չպահպանելու մեջ. Էրբիլը պնդում էր, որ Բաղդադը գումարը փոխանցում է ոչ լրիվ ծավալով և ոչ ժամանակին։ Իր հերթին Բաղդադը հայտարարում էր, որ Էրբիլը, խախտելով պայմանավորվածությունը, նավթի մեծ մասն ինքնուրույն է վաճառում արտասահմանում։
Լրահոս
0