00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«ԵՄ-ն համարում է, որ իրե՞ն էլ են կուտ տալիս». ընդդիմադիրները կգնան ԵՄ գրասենյակի մոտ

© Sputnik / Aram NersesyanԱրամ Վարդևանյան
Արամ Վարդևանյան - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2022
Արամ Վարդևանյան
Բաժանորդագրվել
Արամ Վարդևանյանի խոսքով` ԵՄ-ին երկու հարցով են դիմելու` հայ ռազմագերիների և ՀՀ դատական համակարգի։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Երևանի Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում հավաքված ընդդիմադիրները շարժվելու են դեպի Հայաստանում ԵՄ-ի գրասենյակ, քանի որ ասելիք ունեն Եվրամիությանը։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց «Դիմադրություն» շարժման անդամ Արամ Վարդևանյանը։

«ԲԴԽ նախագահի պաշտոնը կատարող Գագիկ Ջհանգիրյանի հեռացումը չի նշանակում նրա ժառանգության վերացում, քանի որ մենք ունենք մի շարք քաղբանտարկյալներ։ Հիմա ուզում ենք իմանալ` ԵՄ-ն խնդիր տեսնո՞ւմ է դատական համակարգում, որի բարեփոխումների համար մեծ գումարներ են տրամադրել։ Ուզում ենք ճշտել` ԵՄ–է-ն համարում է, որ իրե՞ն էլ են կուտ տալիս, թե՞ նա Ջհանգիրյանի հետ ժողովրդին էր կուտ տալիս»,- ասաց Վարդևանյանը։

Բացի այդ, ԵՄ-ի մոտ հայ ռազմագերիների հարցն են բարձրացնելու։ Վարդևանյանի խոսքով` պետք է ճշտեն ԵՄ-ի դիրքորոշումը, քանի որ երկիրը, որն իրեն համարում է եվրոպական ու ժողովրդավարական, չի կարող ունենալ ռազմագերիներ, որոնց խոշտանգում են։ Ընդդիմադիրներին հետաքրքրում է` ԵՄ-ն այդտեղ անելիք չունի՞, չպե՞տք է սանկցիաներ կիրառի, թեկուզ՝ ձևական։
Վարդևանյանը նշեց` եթե ԵՄ-ն ուզում է, ապա լուծում է որոշ հարցեր, սակայն գերիների և ՀՀ դատական համակարգում տեղի ունեցածի մասին լռում է։
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին հրավիրված ասուլիսում Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակել էր ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի հետ ունեցած զրույցի ձայնագրությունը, որում մի շարք հետաքրքիր դրվագներ են բացվում՝ կապված դատական համակարգի վրա ճնշումներ գործադրելու հետ։
Անցած տարվա փետրվարին արված գաղտնի ձայնագրությունում Գագիկ Ջհանգիրյանը հորդորում է այն ժամանակ դեռ ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Վարդազարյանին հրաժարական տալ և խոսում է քրեական գործերի ընթացքին միջամտելու մասին։ Նա նշում է, որ կարող է քրեական գործեր կարճել տալ, քրեական գործեր հարուցել, «սա կջրենք», «նա կջրենք»։ Հանրային հեռուստաընկերության եթերում Ջհանգիրյանը պարզաբանել էր, թե «կուտ է տվել» նման բաներ ասելով։
Հունիսի 30-ին հայտնի դարձավ, որ Գագիկ Ջհանգիրյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի. վարույթի հարուցումը մերժվեց։
Հուլիսի 1-ին Ջհանգիրյանը հրաժարվեց ԲԴԽ անդամի պաշտոնից։
Լրահոս
0