00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ-թուրքական սահմանի շուտափույթ բացում ակնկալել պետք չէ. Գևորգյան

© Sputnik / Ashot GevorgyanՀայ–թուրքական սահման
Հայ–թուրքական սահման - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2022
Բաժանորդագրվել
Կարինե Գևորգյանը կարծում է, որ 2 պետությունների միջև շփումները դե ֆակտո շարունակվում են, և դրա համար մի շարք առանցքային նախադրյալներ կան։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Հայ-թուրքական սահմանի շուտափույթ բացում ակնկալել պետք չէ, բայց շփումները տարբեր մակարդակներում եղել և շարունակվելու են։ Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնի կազմակերպած Երևան-Մոսկվա-Մինսկ տեսակամրջի ժամանակ այս մասին ասել է ռուսաստանցի արևելագետ Կարինե Գևորգյանը։
Զրոյացրին հին վիրավորանքները, իսկ հետո՞. Ավատկովը` հայ-թուրքական երկխոսության մասին
Ավելի վաղ Վիեննայում կայացած հանդիպման արդյունքում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները պայմանավորվածություն էին ձեռք բերել հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական ցամաքային սահմանն անցնելու հնարավորությունը:
Կողմերը պայմանավորվել են նաև հնարավորինս սեղմ ժամկետներում Հայաստանի և Թուրքիայի միջև օդային բեռնափոխադրումներ իրականացնել։
«Ինքնին փաստը (երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացումը,–խմբ.) բավական հետաքրքիր է։ Սա վկայում է այն մասին, որ պաշտոնական մակարդակով երկու երկրների քաղաքացիների համար սահմանի հարյուրտոկոսանոց բացման հարցը դեռևս առկախված է»,–ասել է Գևորգյանը։
Միևնույն ժամանակ, սակայն, շփումները երկու պետությունների միջև դե ֆակտո շարունակվում են, և դրա համար մի շարք առանցքային նախադրյալներ կան: Գևորգյանը հիշեցնում է, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով ապրում է 150 000 քրիստոնյա հայ։ Իսկ ազգագրագետների և մարդաբանների տարբեր հաշվարկներով` այնտեղ ապրում են նաև 6 միլիոն այսպես կոչված «կրիպտոհայեր», որոնց նաև քրդահայ են անվանում, քանի որ նրանց առավել հաճախ գրանցում են քրդերի մեջ։ Սրանք Ցեղասպանությունը վերապրած հայերի ժառանգներն են, որոնք այդ մասին բավականին լավ են հիշում։ Այս փաստն Էրդողանը չի կարող հաշվի չառնել։
Հիշեցնենք` Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացավ հունվարի 14–ին Մոսկվայում, երկրորդն ու երրորդը` փետրվարի 24-ին, մայիսի 3-ին և հուլիսի 1–ին Վիեննայում։
Լրահոս
0