ՀՀ ֆինանսների նախարարն ու ՊԵԿ նախագահը Վրաստան կմեկնեն

© Sputnik / Aram NersesyanՏիգրան Խաչատրյան
Տիգրան Խաչատրյան - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Տիգրան Խաչատրյանը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն պետք է ներկայացնի։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վրաստան պատվիրակություն է մեկնում` մասնակցելու ՀՀ ֆինանսների նախարարության, պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության միջև կայանալիք հանդիպումներին և աշխատանքային քննարկումներին։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության մամուլի ծառայությունից։
Հուլիսի 7-9-ը Վրաստան կգործուղվեն ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը և ևս 9 անձ։
Տիգրան Խաչատրյանը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն պետք է ներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմ և արտաքին գործերի նախարարություն:
Վահան Քերոբյանը մեկնում է Վրաստան
Լրահոս
0