Ինտերնետում տեղեկատվության անվտանգության իրավական հարցով Դավթյանը դիմել է կառավարությանը

© Sputnik / Asatur YesayantsՍոցիալական ցանց
Սոցիալական ցանց - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2022
Սոցիալական ցանց
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Արթուր Դավթյանը գրություն է ուղարկել կառավարությանը՝ առաջարկելով կարծիքն ազատ արտահայտելու իրավունքի երաշխավորմամբ քննարկել ինտերնետով տարածվող տեղեկատվության անվտանգության իրավական կարգավորման հարցը:
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Առցանց հարթակներում տեղեկատվության անվտանգության իրավական կարգավորման և վերահսկողության հարցով գլխավոր դատախազը դիմել է կառավարությանը, հայտնում է գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։
ՀՀ գլխավոր դատախազությունը պարզել է, որ վերջին տարիներին համացանցի լայն տարածման պայմաններում ավելացել է ինտերնետային կայքերով, սոցցանցերով ազգային, կրոնական, սեռական կամ այլ խտրականություն, թմրամիջոցների գովազդ կամ վաճառքի բացահայտ հրավեր պարունակող տեղեկատվության տարածումը:
«Ինտերնետով տարածվող տեղեկատվության անվտանգությունը ՀՀ-ում իրավական տեսանկյունից ապահոված չէ, օրենսդրական կարգավորումները բացակայում են։ Որևէ մարմնի վրա տեղեկատվության անվտանգության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, դրանից բխող միջոցներ ձեռնարկելու իրավասություն դրված չէ: Մինչդեռ, մի շարք երկրներում, օրինակ՝ Գերմանիայում, Ռուսաստանում, Վրաստանում, առցանց ռեսուրսներով տարածվող տեղեկատվության անվտանգությունը կարգավորված է իրավական ակտերով»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ, օրինակ, Ռուսաստանում «Տեղեկատվության, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության պաշտպանության մասին» օրենքով սահմանվել է ՌԴ ողջ տարածքում համացանցով արգելված տեղեկատվության ցանկ։ Դրանցից են ինքնասպանություն գործելու եղանակների և ինքնասպանության դրդելու մասին տեղեկատվությունը, թմրամիջոցների պատրաստման և օգտագործման, անչափահասներին ոչ իրավաչափ վարքագծի ներգրավելու, սահմանափակած կամ արգելված դեղամիջոցների վաճառքը ս և այլն:
Նման տեղեկատվության հայտնաբերման դեպքում ՌԴ գլխավոր դատախազի կամ նրա տեղակալների կողմից գործադիր իշխանության դաշնային մարմնին (Роскомнадзор) ներկայացվում է տեղեկության անհապաղ հեռացման և ինտերնետ ռեսուրսների հասանելիության սահմանափակման պահանջ։ Մեկօրյա ժամկետում ինտերնետ ռեսուրսի տիրոջ կողմից տեղեկատվությունը չհեռացվելու դեպքում տվյալ ինտերնետ ռեսուրսի հասանելիությունը սահմանափակվում է:
Իսկ Գերմանիայում գործում է «Սոցիալական ցանցերում իրավակիրառման վիճակը բարելավելու մասին» օրենք: Դրանով տեղեկատվության սպառողները կարող են արգելված տեղեկատվությունը սոցիալական ցանցին բողոքարկել, իսկ սոցցանցը պարտավոր է օրենքին հակասող տեղեկատվությունը վերացնել կամ էլ արգելափակել։ Վերջինս չկատարելու դեպքում կարող են 5-50 մլն եվրոյի սահմաններում տուգանվել։
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գրություն է ուղարկել կառավարություն` առաջարկելով կարծիքն ազատ արտահայտելու իրավունքի երաշխավորմամբ քննարկել ինտերնետով տարածվող տեղեկատվության անվտանգությունը իրավական կարգավորման ենթարկելու, դրա հիման վրա ոլորտում պետական վերահսկողություն իրականացնելու հարցը:
Ծանր իրավիճակ է ստեղծվել. ՔԿ պաշտոնյան` համացանցով թմրանյութ վաճառելու մասին
Լրահոս
0