Լյովա Գևորգյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն դարձավ. Հայաստանը թիմային հաշվարկում 2-րդն է

Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
125 կգ քաշային կարգի եզրափակիչում Լյովա Գևորգյանը հաղթեց վրացի մրցակցին և կանգնեց պատվո պատվանդանի առաջին տեղում։
Հռոմում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական (մինչև 20 տարեկան) առաջնությունում ոսկե մեդալ նվաճեց Հայաստանի ներկայացուցիչ Լյովա Գևորգյանը։
125 կգ քաշային կարգի եզրափակիչում նա գոտեմարտեց վրացի Մերաբ Սուլեյմանաշվիլիի հետ և առավելության հասավ 13։2 հաշվով։
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հրապարակել է մենամարտի տեսագրությունը։
«Պատմական արդյունք։ Թիմային հաշվարկում երկրորդն ենք»,– նշված է ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում։
Եվ այսպես` երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնող ազատոճայինները նվաճեցին 3 ոսկի, 1 արծաթ, 1 բրոնզ։
Ոսկե մեդալակիրներ դարձան Մուշեղ Մկրտչյանն ու Հայկ Պապիկյանը, արծաթե մեդալակիր` Հարություն Հովհաննիսյանը, իսկ Հայկ Աբրահամյանը բրոնզե մեդալի արժանացավ։
Պապիկյանին պարտված ադրբեջանցուն որակազրկել են ՀՀ օրհներգի ժամանակ հարթակից իջնելու համար
Լրահոս
0