00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լուսաբացը դիմավորել Սահարայում, իսկ մայրամուտը` Համամետի ծովափին. չբացահայտված Թունիսը

© Sputnik / Eduard KhachatryanՄայրամուտը Թունիսում
Մայրամուտը Թունիսում - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2022
Մայրամուտը Թունիսում
Բաժանորդագրվել
Երբեմն դժվար է ընտրել երկիրը, որտեղ հնարավոր է հանգիստը համատեղել բացահայտումների և նոր ու հետաքրքրիր բաներ տեսնելու հետ։ Աֆրիկյան Թունիսն այն երկրներից է, որտեղ բացահայտելու շատ բան կա։
Թունիս տեղացիների լեզվից թարգմանաբար նշանակում է վայր, որտեղ չես ձանձրանա։ Թե որքան է համապատասխանում անունը երկրին, հասկանում ես ժամանելու առաջին իսկ րոպեներից։ Պարզվում է` այստեղ վիզան ոչ թե կնիքով է, այլ նամականիշով, որը լեզվով խոնավացնում ու փակցնում ես անձնագրիդ մեջ։ Երկրորդ զարմանքը` օդանավակայանի աշխատակիցների մի մասը կանայք են` երկիրը մահմեդական է, սակայն բարքերն աշխարհիկ են։ Կանայք այստեղ կարող են չկրել գլխաշոր, կրթություն ստանալ, աշխատել և ամուսնու մահից հետո ստանալ նրա կենսաթոշակի զգալի մասն ու շարունակել վայելել կյանքը։
Ի դեպ, չնայած Աֆրիկայում ենք, սակայն սևամորթների գրեթե չենք հանդիպում, բնակչության ճնշող մեծամասնությունը սպիտակամորթ է։ Նրանք խոսում են արաբերեն, ֆրանսերեն, անգլերեն ու ևս մի լեզվով` իրենց ընտրությամբ, որոնք դպրոցում են սովորում։ Վերջին տարիներին ռուսերենն էլ է «մոդայիկ», իսկ երբեմն կարող եք լսել «բարի օրը» հայերենով։ Տեղացիները բերբերների, փյունիկցիների, անդալուզցիների, կարթագենցիների ու այլ հին ազգերի խառնուրդ են։ Հարցին, թե ո՞ւմ հետևորդն են իրենք, նշում են` պարզապես թունիսցիներ են, որոնց երակներում «կոկտեյլ» է հոսում։
© Sputnik / Eduard KhachatryanԱրմավենու ճյուղ
Финики - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2022
Արմավենու ճյուղ
Ի դեպ, այդ «կոկտեյլի» կարևոր բաղադրիչն արմավն է, որի թփերով ծածկված է աֆրիկյան այս երկրի զգալի մասը։ Տեղացիները ոչ միայն զանազան քաղցրավենիքներ են պատրաստում պտղից, այլև արմավենու փայտից հյութ քամում, որն առանց շաքարի էլ շատ քաղցր է, իսկ ամենաէկզոտիկը դրանից ստացվող մաճառն է, որի համն ու պղպջակները շատ նման են ֆրանսիական շամպայնի։
Թունիսը տարբեր ժամանակներում եղել է զանազան կայսրությունների հովանու ներքո։ Դրա ապացույցներից մեկը Էլ ջեմ ամֆիթատրոնն է, որը հռոմեական Կոլիզեյի նմանակն է, սակայն ավելի «երիտասարդ» է ու շատ ավելի լավ է պահպանված։ Արաբերենից թարգմանաբար Էլ ջեմ նշանակում է անհավատների տեղ. հենց այսպես էին կոչում քրիստոնյաներին ու հրեաներին, որոնք հրաժարվում էին կրոնափոխ լինել։ Չնայած այստեղ իրականացվել են «անհավատների» գլխատումներ և գլադիատորական մարտեր, բայց կրոնական տարաձայնությունները գրեթե չեն վնասել կառույցը։
© Sputnik / Eduard KhachatryanԷլ ջեմ ամֆիթատրոնը Թունիսում
Амфитеатр Эл-джем в Тунисе - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2022
Էլ ջեմ ամֆիթատրոնը Թունիսում
Այն այնքան լավ է պահպանվել, որ որոշվել էր այստեղ նկարահանել հայտնի «Գլադիատոր» ֆիլմը, սակայն բյուրոկրատական քաշքշուկի պատճառով նկարահանումները տեղափոխել են Մարոկկո, և այս ամֆիթատրոնի նմանությամբ դեկորացիաներ են պատրաստվել այնտեղ։ Բայց Թունիս եկող զբոսաշրջիկներն այս առումով տխրելու առիթ չեն ունենա. նրանք կարող են գնալ ու թունիսյան անապատում սեփական աչքերով տեսնել այն վայրը, որտեղ 45 տարի առաջ նկարահանվել է «Աստղային պատերազմներ» հայտնի ֆիլմի մի մասը։ Մինչ այժմ շատ լավ պահպանված են Տատուին մոլորակի դեկորացիաները, որոնց հասնելու համար ամենագնացներով սաֆարի են կազմակերպում Սահարա անապատում։
© Sputnik / Eduard Khachatryan«Աստղային պատերազմների» դեկորացիան Թունիսում. Սահարա անապատ
Декорации к саге “Звездные войны” в Тунисе - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2022
«Աստղային պատերազմների» դեկորացիան Թունիսում. Սահարա անապատ
Բայց տպավորիչ է ոչ միայն թունիսյան անապատը, որի ավազը ալյուրից ավելի մանր է, դեղին ու արևոտ, այլև օազիսները, որոնք եռաշերտ ծածկույթ ունեն` ամենավերևում` արմավը, երկրորդ շերտում` պտղատու ծառերը և ձիթապտուղը, իսկ ամենաներքևում՝ շատ քաղցր ձմերուկն ու այլ մշակաբույսերը։ Զավեշտալի է նաև, որ թունիսցիները հողակտորներն իրարից անջատելու համար կակտուս են ցանում և կակտուսային ցանկապատ ստանում։ Ամռան վերջին այն նաև անասնակեր է դառնում։
© Sputnik / Eduard KhachatryanԿակտուսներով ցանկապատը
Плоды кактуса или инжир пустыни - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2022
Կակտուսներով ցանկապատը
Ու սա միակ «լայվհաքը» չէ, թունիսցիները, իսկ ավելի ճիշտ` նրանց պապերը հարկերից խուսափելու լավ ձև են գտել` անապատի խորքերում գետնափոր քարանձավներ կառուցելով, որոնք դժվար է անզեն աչքով գտնել ավազների մեջ։ Այսօր էլ կան մարդիկ, որոնք նախընտրում են ապրել անապատային քարանձավներում, որտեղ առանց հոսանք ծախսելու ձմռանը տաքանում են, իսկ ամռանը` զովանում։ Քարանձավի (ուր մեր խմբին տարան) տեր արաբ կինը մեզ նաև փոքրիկ ապակե բաժակներով թունիսյան թեյ ու արմավով թխվածքաբլիթ հյուրասիրեց։
© Sputnik / Sara GalstyanԹունիսյան քարանձավները
Дом берберов в Тунисе - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2022
Թունիսյան քարանձավները
Իսկ ավելի ուշ թունիսցիները որոշել են ոչ թե հարկերից խուսափել, այլ զբոսաշրջային գրավիչ քաղաքներ կառուցել։ Օրինակ` Տոզերում քաղաքապետի հատուկ հրահանգով բոլոր շենքերը պատել են արաբական փոքրիկ միագույն աղյուսներով, և քաղաքը յուրօրինակ դիմագիծ է ստացել։
© Sputnik / Sara GalstyanГород Сиди-Бу-Саид
Город Сиди-Бу-Саид - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2022
Город Сиди-Бу-Саид
Իսկ Թունիսի հյուսիսի Սադի Բու Սաիդ քաղաքին ամբողջովին սպիտակ ու կապույտ են «հագցրել»։ Վերջինն ընդունված է թունիսյան Սանտորինի կոչել ոչ միայն գունային համադրության, այլ նաև քաղաքի բնակչության հարուստ լինելու համար։ Սակայն նույնիսկ այստեղի մեդինայում (հին քաղաք, բայց տեղացիները շուկա են նաև կոչում) կարելի է անվերջ սակարկել ու ցանկալի իրը գնել նախնականից մի քանի անգամ ավելի էժան գնով։ Սա տեղացիների սիրելի զբաղմունքն է, իսկ լավ սակարկողը նրանց մոտ միայն հիացմունք է առաջացնում։
Դե, իսկ ոչ տեղացիները, հիացմունք են ապրում հնամենի Կարթագենի ավերակների մոտ։ Հազարամյակներ անց շատ լավ պահպանվել են մի քանի օբյեկտներ` բազմահարկ տների մնացորդներ, ամֆիթատրոն, աղյուս պատրաստելու վառարան, սակայն առանձին ուշադրության է արժանի բաղնիքը, որն այնքան մեծ է եղել, որ միաժամանակ սպասարկել է 5 հազար մարդու։ Ի դեպ, պարզվում է` առանձնապես նոր բան մարդկությունը չի ստեղծել վերջին հազարամյակներում, օրինակ` մ.թ.ա. 5-րդ դարում կառուցված այս բաղնիքում նաև սպա-կենտրոն ու մարզասրահ է եղել։
© Sputnik / Eduard KhachatryanԿարթագենի ավերակները
Останки Карфагена в Тунисе - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2022
Կարթագենի ավերակները
Ի դեպ, թունիսցիների նախնիները սիրել են մոնումենտալ ճարտարապետությունը, դրա մասին է վկայում Սուս քաղաքի Հնագիտական թանգարանի շենքը։ Նախկինում դա պաշտպանական կառույց է եղել, այնուհետև` բանտ, ու միայն 2005-ից է դարձել թանգարան։ Տեղացիների խոսքով` նախկին դատապարտյալները պատմում են, որ ամենատանջալին խցերից ծովի ձայնը լսելն էր։ Իսկ ծովը Թունիսում իսկապես հեքիաթային է. ափերն ավազոտ են ու սպիտակ, ջուրն էլ տաք ու թավշյա։ Լողալ կարելի է բոլոր ժամերին, սակայն երեկոյան բավական զով է։ Թունիսի մի հատվածը լեռնային է, որտեղից բավական զով քամիներ են փչում, իսկ ձմեռներն այնտեղ անգամ ձյուն է գալիս։
© Sputnik / Eduard KhachatryanՈւղտային սար Սահարայում
Верблюжья гора в Сахаре - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2022
Ուղտային սար Սահարայում
Այս երկիրը բազմազան է իր կլիմայով և ռելիեֆով` շատ տարբեր ու տպավորիչ։ Կարելի է զարթնել անապատում ու քնել անտառապատ օազիսում։ Ցերեկը հյուրընկալվել բերբերի գետնափոր տնակում, իսկ գիշերը ուղտի սթեյք ուտել բարձրակարգ ռեստորանում։ Կարելի է լուսաբացը դիմավորել Սահարայում, իսկ մայրամուտը` Համամետի ծովափին։ Կարելի է կարդալ հոդվածը, իսկ ավելի լավ է գնել տոմս ու ուղևորվել Թունիս` սեփական ապրումների ու հիշողությունների հետևից։
© Sputnik / Eduard Khachatryan

Էլ ջիմ ամֆիթատրոնը Թունիսում

Էլ ջիմ ամֆիթատրոնը Թունիսում - Sputnik Արմենիա
1/9

Էլ ջիմ ամֆիթատրոնը Թունիսում

© Sputnik

Սիդի Բու Սաիդ քաղաքը Թունիսում

Սիդի Բու Սաիդ քաղաքը Թունիսում - Sputnik Արմենիա
2/9

Սիդի Բու Սաիդ քաղաքը Թունիսում

© Sputnik / Eduard Khachatryan

Թունիսյան հյուրանոց

Թունիսյան հյուրանոց - Sputnik Արմենիա
3/9

Թունիսյան հյուրանոց

© Sputnik / Eduard Khachatryan

Քարանձավի տունը

Քարանձավի տունը - Sputnik Արմենիա
4/9

Քարանձավի տունը

© Sputnik / Eduard Khachatryan

Sputnik Արմենիայի լրագրող Նանա Մարտիրոսյանը Սահարա անապատում

Sputnik Արմենիայի լրագրող Նանա Մարտիրոսյանը Սահարա անապատում - Sputnik Արմենիա
5/9

Sputnik Արմենիայի լրագրող Նանա Մարտիրոսյանը Սահարա անապատում

© Sputnik / Eduard Khachatryan

Հնագիտության թանգարանը Սուս քաղաքում

Հնագիտության թանգարանը Սուս քաղաքում - Sputnik Արմենիա
6/9

Հնագիտության թանգարանը Սուս քաղաքում

© Sputnik / Eduard Khachatryan

Sputnik Արմենիայի լրագրող Նանա Մարտիրոսյանը փորձում է արմավի հյութը

Sputnik Արմենիայի լրագրող Նանա Մարտիրոսյանը փորձում է արմավի հյութը - Sputnik Արմենիա
7/9

Sputnik Արմենիայի լրագրող Նանա Մարտիրոսյանը փորձում է արմավի հյութը

© Sputnik / Eduard Khachatryan

Թունիսյան մայրամուտ

Թունիսյան մայրամուտ - Sputnik Արմենիա
8/9

Թունիսյան մայրամուտ

© Sputnik / Eduard Khachatryan

Հնագիտության թանգարանը Սուս քաղաքում. այնտեղ բազմաթիվ խճանկարներ են ցուցադրված

Հնագիտության թանգարանը Սուս քաղաքում. այնտեղ բազմաթիվ խճանկարներ են ցուցադրված - Sputnik Արմենիա
9/9

Հնագիտության թանգարանը Սուս քաղաքում. այնտեղ բազմաթիվ խճանկարներ են ցուցադրված

1/9

Էլ ջիմ ամֆիթատրոնը Թունիսում

2/9

Սիդի Բու Սաիդ քաղաքը Թունիսում

3/9

Թունիսյան հյուրանոց

4/9

Քարանձավի տունը

5/9

Sputnik Արմենիայի լրագրող Նանա Մարտիրոսյանը Սահարա անապատում

6/9

Հնագիտության թանգարանը Սուս քաղաքում

7/9

Sputnik Արմենիայի լրագրող Նանա Մարտիրոսյանը փորձում է արմավի հյութը

8/9

Թունիսյան մայրամուտ

9/9

Հնագիտության թանգարանը Սուս քաղաքում. այնտեղ բազմաթիվ խճանկարներ են ցուցադրված

Նշենք, որ «Նուվելեյր» ավիաընկերությունն ամեն շաբաթ ուղիղ չարտերային թռիչքներ է իրականացնում Թունիսի հայտնի հանգստավայր Մոնաստիրից դեպի Երևան և հակառակ ուղղությամբ: Ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչը մեր երկրում «Անռիվա տուր» տուրօպերատորն է։
Հիմա ՀՀ քաղաքացի զբոսաշրջիկների համար անհամեմատ դյուրացվել է մուտքի արտոնագրի (վիզա) ստացման գործընթացը։ Մինչ այս Թունիսում հանգստանալ ցանկացող ՀՀ քաղաքացիները ստիպված էին ոչ միայն տարանցիկ թռիչքով տեղ հասնել, այլև վիզա ստանալ կանխավ՝ Մոսկվայում գտնվող Թունիսի դեսպանությունից։ Հիմա «Անռիվա տուրի» առաջարկած փաթեթներով, որոնք կարելի է ձեռք բերել հայաստանյան բոլոր տուրիստական ընկերություններից, Մոնաստիր մեկնող ՀՀ քաղաքացիները վիզան ստանում են Թունիսի օդանավակայանում՝ 25 դոլար վճարելով։
Լրահոս
0