Մեկնարկում է Հայաստանի բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների առաջնությունը

© Sputnik / Andranik Ghazaryan / Բռնցքամարտի ձեռնոց
Բռնցքամարտի ձեռնոց - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Առաջնության արդյունքում կձևավորվի Հայաստանի հավաքականը, որը կմասնակցի Իտալիայում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Վաղը` հուլիսի 5–ին, ժամը 14։00-ից Երևանի Դինամո մարզահամալիրում կմեկնարկի Հայաստանի բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների առաջնությունը, որին կմասնակցի մոտ 190 մարզիկ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան
Նշվում է, որ այսօր կայացել է վիճակահանությունը, որով հայտնի է դարձել, թե ովքեր են իրար հետ մրցելու։
Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը 3 ոսկե մեդալ է նվաճել Վրաստանում
Առաջնության արդյունքների հիման վրա կձևավորվի Հայաստանի հավաքականը, որը կմասնակցի Իտալիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։
Լրահոս
0