https://armeniasputnik.am/20220704/otarerkraci-kalanavvorin-harkadrabar-buzhel-en-chen-tvel-spasq-mipy-dimel-e-nakhararin-44661508.html
Օտարերկրացի կալանավորին հարկադրաբար բուժել են, չեն տվել սպասք. ՄԻՊ–ը դիմել է նախարարին
Օտարերկրացի կալանավորին հարկադրաբար բուժել են, չեն տվել սպասք. ՄԻՊ–ը դիմել է նախարարին
Քրեակատարողական հիմնարկների իրավասու անձանց գործողություններում հայտնաբերված խախտումների կապակցությամբ ՄԻՊ–ը դիմել է ՀՀ արդարադատության նախարարին` բարձրացնելով... 04.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-04T12:10+0400
2022-07-04T12:10+0400
2022-07-04T12:26+0400
հհ միպ
քրիստինե գրիգորյան
կալանավոր
կարեն անդրեասյան
խախտում
քրեակատարողական հիմնարկ (քկհ)
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/03/11/39857673_0:165:1600:1065_1920x0_80_0_0_41b74efc28fbde29da4b15df71b97a3b.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի հոգեբուժական բաժանմունքում հաշվառված օտարերկրացի կալանավորված անձի իրավունքների խախտման փաստ է արձանագրել։Ինչպես նշված է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ, կալանավորը մեկուսի պահվել է փակ ռեժիմային գոտում, որտեղ իր կամքին հակառակ բուժում է ստացել։Կալանավորված անձին անկողնային պարագաներ և սպասք է տրամադրվել միայն ՄԻՊ-ի ներկայացուցիչների միջամտությամբ։Պարզվել է նաև, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կատարած ինքնասպանության փորձից հետո կալանավորը բժիշկ-մասնագետների կողմից պատշաճ բժշկական զննության չի ենթարկվել և պատշաճ բժշկական օգնություն չի ստացել: Իսկ հոգեբույժի կողմից զննվել է դեպքից միայն 4 օր հետո։Պարզվել է նաև, որ հիվանդության պատմագրում բացակայել են կալանավորված անձի մեկուսի պահելու հիմքերը, բժիշկ-հոգեբույժի պատճառաբանված որոշումը:Նրան փակ ռեժիմի գոտու հիվանդախցում միայնակ պահելու որոշումն ընդունվել է ՔԿՀ պետի պաշտոնակատարի կողմից։ՄԻՊ որոշումն ուղարկվել է նաև ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայությանը` կատարված փաստերն ի գիտություն ընդունելու համար:Հայաստանն ուսումնասիրում է ՔԿՀ–ի վերաբերյալ գերմանական փորձը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/03/11/39857673_90:0:1510:1065_1920x0_80_0_0_3d73c289241d97b6b441d1c53de16195.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հհ միպ, քրիստինե գրիգորյան, կալանավոր, կարեն անդրեասյան, խախտում, քրեակատարողական հիմնարկ (քկհ)
հհ միպ, քրիստինե գրիգորյան, կալանավոր, կարեն անդրեասյան, խախտում, քրեակատարողական հիմնարկ (քկհ)
Օտարերկրացի կալանավորին հարկադրաբար բուժել են, չեն տվել սպասք. ՄԻՊ–ը դիմել է նախարարին
12:10 04.07.2022 (Թարմացված է: 12:26 04.07.2022) Քրեակատարողական հիմնարկների իրավասու անձանց գործողություններում հայտնաբերված խախտումների կապակցությամբ ՄԻՊ–ը դիմել է ՀՀ արդարադատության նախարարին` բարձրացնելով նրանց պատասխանատվության ենթարկելու հարցը։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի հոգեբուժական բաժանմունքում հաշվառված օտարերկրացի կալանավորված անձի իրավունքների խախտման փաստ է արձանագրել։
Ինչպես
նշված է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ, կալանավորը մեկուսի պահվել է փակ ռեժիմային գոտում, որտեղ իր կամքին հակառակ բուժում է ստացել։
ՄԻՊ–ն արձանագրել է, որ օտարերկրացի կալանավորված անձի համար պետությունը չի ապահովել անհրաժեշտ և բավարար պահման պայմաններ, ազգականների հետ կապ, մայրենի կամ այլ հասկանալի լեզվով հաղորդակցություն, վնասվածքների պատշաճ զննություն ու արձանագրում։
Կալանավորված անձին անկողնային պարագաներ և սպասք է տրամադրվել միայն ՄԻՊ-ի ներկայացուցիչների միջամտությամբ։
Պարզվել է նաև, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կատարած ինքնասպանության փորձից հետո կալանավորը բժիշկ-մասնագետների կողմից պատշաճ բժշկական զննության չի ենթարկվել և պատշաճ բժշկական օգնություն չի ստացել: Իսկ հոգեբույժի կողմից զննվել է դեպքից միայն 4 օր հետո։
Պարզվել է նաև, որ հիվանդության պատմագրում բացակայել են կալանավորված անձի մեկուսի պահելու հիմքերը, բժիշկ-հոգեբույժի պատճառաբանված որոշումը:
Նրան փակ ռեժիմի գոտու հիվանդախցում միայնակ պահելու որոշումն ընդունվել է ՔԿՀ պետի պաշտոնակատարի կողմից։
Քրեակատարողական հիմնարկների իրավասու անձանց գործողություններում հայտնաբերված խախտումների կապակցությամբ ՄԻՊ–ը դիմել է ՀՀ արդարադատության նախարարին` բարձրացնելով նրանց պատասխանատվության ենթարկելու հարցը։
ՄԻՊ որոշումն ուղարկվել է նաև ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայությանը` կատարված փաստերն ի գիտություն ընդունելու համար: