Թուրքիայի և Ուկրաինայի զինվորականներն Անկարայում բանակցություններ են անցկացրել

© Sputnik / Антон Денисов / Անցնել ֆոտոբանկԱնկարա
Անկարա - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ուկրաինական զինվորական պատվիրակությունը Թուրքիայի մայրաքաղաքում է։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Թուրքիայի և Ուկրաինայի զինվորական պատվիրակությունները Անկարայում կայացած բանակցություններում քննարկել են անվտանգության հարցեր։ Տեղեկությունը հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«2022 թվականի հուլիսի 4-ին Ազգային պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Թուրքիայի և Ուկրաինայի զինվորական պատվիրակությունների հանդիպումը»,- հայտնել են նախարարությունից։
Բանակցությունների ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային պաշտպանության հարցերի շուրջ։
Պետք է ամեն ինչ պարզել. Լավրովը` Թուրքիայում ձերբակալված ցորենով լի նավի մասին
Նշենք, որ Անկարան փորձում է միջնորդական դեր ստանձնել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի կարգավորման գործում։ Թուրքիայի իշխանությունները բազմիցս առաջարկել են Մոսկվային և Կիևին խաղաղ բանակցությունների հարթակ տրամադրել։
Լրահոս
0