00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուկրաինական գերությունից վերադարձած ռուս զինվորները պատմել են խոշտանգումների մասին

© AFP 2024 / FADEL SENNAԳերեվարված ռուս զինվոր (31 մարտի, 2022թ)․ Խարկով
Գերեվարված ռուս զինվոր (31 մարտի, 2022թ)․ Խարկով - Sputnik Արմենիա, 1920, 05.07.2022
Գերեվարված ռուս զինվոր (31 մարտի, 2022թ)․ Խարկով. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Զինվորները պատմել են, որ անգամ բժշկական հաստատություններում են խոշտանգումների ենթարկվել, քանի որ առանց ցավազրկողների են օգնություն ցուցաբերել նրանց։
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Ռուս զինվորականները խոստովանել են, որ ուկրաինական գերության մեջ գտնվելու ժամանակ խոշտանգումների են ենթարկվել։ Ռուսաստանի քննչական կոմիտեն սկսել է քննել բոլոր դեպքերը, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Քննչական կոմիտեում պարզաբանել են, որ ռուս զինծառայողները, որոնք ուկրաինական կողմի հետ գերիների փոխանակման արդյունքում վերադարձել են Ռուսաստան, քննիչներին պատմել են բռնության բազմաթիվ փաստերի մասին:
«Ռուսաստանի քննչական կոմիտեի աշխատակիցները անցկացվող ստուգումների ընթացքում յուրաքանչյուր դեպքի իրավական գնահատական կտան։ Արդյունքում կորոշվի քրեական գործ հարուցելու հարցը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Այսպես, մեկ զինծառայող հայտնել է, որ մարտի ընթացքում, որը տևել է մոտ 15 ժամ, իր զինամթերքն ավարտվել է, և նա գերի է ընկել։ Նրա աչքերը և ձեռքերը կապել են, տարել Խարկով, որտեղ փայտերով ու մահակներով ծեծի են ենթարկել, սակայն դեմքին չեն հարվածել, որպեսզի կապտուկներ չլինեն։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունում սպառնացել են գնդակահարել, եթե նա տեսախցիկի առջև չընթերցի նախապես պատրաստած տեքստը:
Մեկ այլ զինվորական էլ պատմել է, որ ազդրի վնասվածքով է գերի ընկել։ Հիվանդանոցում նրան բժշկական օգնություն են ցուցաբերել առանց ցավազրկողների, գերության մեջ ծեծել են, էլեկտրահարել։ Երեք այլ ռուս զինծառայողների հետ նրան իջեցրել են նկուղ, որտեղ նրանց վրա ջուր են լցրել և ծեծել, որից հետո 4 օր առանց հաց ու ջրի թողել են այնտեղ։ Հետո տղային տարել են հիվանդանոց, գցել սենյակներից մեկի քարե հատակին, որտեղ նա ևս երեք օր է անցկացրել առանց ջրի ու սննդի։ Երբ անհրաժեշտ էր լինում նրան վիրակապել, պահանջում էին քարոզչական կարգախոսներ ասել` հակառակ դեպքում հրաժարվում էին անել։
Ռուսաստանի ՔԿ–ն հայտնել է, որ մեկ այլ զինվորի էլ, որը երկու վիրավորների հետ է գերեվարվել, ուկրաինացի բժիշկները անդամահատել են ոտքը։ Վիրակապ անելը միշտ նույն ընթացակարգն է ունեցել` բժիշկը սեղմել է վերքը և նայել ինչպես է ցավից նվաղում զինվորը, իսկ մինչ այդ, նրան դաժան ծեծի են ենթարկել:
Քննչական կոմիտեն հայտնել է նաև, որ ռուս զինծառայողները, որոնք այսօր բուժվում և վերականգնողական բուժում են ստանում բժշկական հաստատություններում, քննիչներին պատմել են իրենց պատմությունները, որոնցից յուրաքանչյուրը լի է օրինակներով, թե ինչպես են Ուկրաինայի ներկայացուցիչները խախտում ռազմագերիների հետ վարվելու մասին ժնևյան կոնվենցիայի պահանջները:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 132-րդ օրը։
Լրահոս
0