00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուժի կիրառումը չի կարող լուծում լինել. ի՞նչ են քննարկել Արարատ Միրզոյանն ու Մերիչել Բատետը

© Photo : official site of MFA of RA Մերիչել Բատետն ու Արարատ Միրզոյանը
Մերիչել Բատետն ու Արարատ Միրզոյանը - Sputnik Արմենիա, 1920, 05.07.2022
Մերիչել Բատետն ու Արարատ Միրզոյանը
Բաժանորդագրվել
ՀՀ արտգործնախարարը ներկայացրել է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների վերջին զարգացումները։
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր հանդիպել է Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի նախագահ Մերիչել Բատետի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը։
Ըստ հաղորդագրության` նրանք քննարկել են միջպետական համագործակցության ներկա վիճակը, քաղաքական երկխոսության, տնտեսության ու մշակույթի ոլորտներում զարգացման հեռանկարները ։
Ընդգծվել է նաև երկու երկրների օրենսդիր մարմինների միջև միջազգային խորհրդարանական հարթակներում համագործակցության կարևորությունը։
Արարատ Միրզոյանը Մերիչել Բատետին է ներկայացրել Հայաստանում իրականացվող բարեփոխումները՝ ուղղված ժողովրդավարության ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, իրավունքի գերակայության առաջմղմանը և կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարին։
Միրզոյանն Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի նախագահին է ներկայացրել նաև Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատման ուղղությամբ հայկական կողմի ջանքերը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող վերջին զարգացումները:
Երկուստեք կարևորվել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը և ընդգծվել է, որ ուժի կիրառումը չի կարելի հակամարտությունների լուծման միջոց համարել:
Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների համատեքստում Միրզոյանն ընդգծել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման հրատապությունը, ինչպես նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման անհրաժեշտությունը։
ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է նաև Հայաստան֊Թուրքիա կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։
Միրզոյանի այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ նաև Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի, ՄԱԿ–ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիի հետ:
Նշենք, որ ՀՀ արտգործնախարարն աշխատանքային այցով է մեկնել Իսպանիա։
Լրահոս
0