Էյֆելյան աշտարակը ժանգով է պատվել և նորոգման կարիք ունի

© Depositphotos / FotodomԷյֆելյան աշտարակ
Էյֆելյան աշտարակ - Sputnik Արմենիա, 1920, 05.07.2022
Էյֆելյան աշտարակ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Փարիզի գլխավոր այցեքարտն անմխիթար վիճակում է դեռ 2010 թվականից։
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Փարիզի Էյֆելյան աշտարակը ժանգով է պատվել և նորոգման կարիք ունի։ Տեղեկությունը հայտնում է ֆրանսիական Marianne հրատարակությունը` հղում անելով պաշտոնական փաստաթղթերին։
Այդ փաստաթղթերում նշում է, որ Էյֆելյան աշտարակն անմխիթար վիճակում է դեռ 2010 թվականից։
Մի քանի մասնագետներ հայտարարել են, որ այն պետք է ամբողջությամբ ապամոնտաժել, վերանորոգել և նորից ներկել, մինչդեռ 2024 թվականին` Փարիզում Օլիմպիական խաղերին ընդառաջ, միայն կոսմետիկ վերականգնում է նախատեսված։
Սակայն, մյուս կողմից, փորձագետները կարծում են, որ ներկի նոր շերտը հնի վրա կավելացնի կոռոզիան։
«Եթե Գյուստաֆ Էյֆելը ողջ լիներ և այցելեր այնտեղ, ապա ուշագնաց կլիներ»,–գրել է պարբերականը։
SETE ընկերությունը, որը ղեկավարում է տեսարժան վայրերը, չի ցանկանում երկար ժամանակ փակել աշտարակը վերանորոգման համար, քանի որ դրա հետևանքով գումարներ կկորցնեն։ Էյֆելյան աշտարակը Դիսնեյլենդից, Լուվրից և Վերսալից հետո Փարիզի ժողովրդականություն վայելող չորրորդ տեղն է։ Ամեն տարի Էյֆելյան աշտարակ են այցելում մոտ վեց միլիոն զբոսաշրջիկներ։
Աշտարակը կառուցել են 1889 թվականին։ Ի սկզբանե նախատեսվում էր, որ կառույցը կդիմանա մոտ 20 տարի, սակայն 133 տարի անց աշտարակն իր տեղում է համապատասխան խնամքի շնորհիվ։
Լրահոս
0