Ֆինլանդիայի և Շվեդիայի` ՆԱՏՕ-ին միանալու վավերացման գործընթացը մեկնարկել է

© AFP 2022 / JAVIER SORIANOՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը  - Sputnik Արմենիա, 1920, 05.07.2022
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը . Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունները կուղարկվեն ՆԱՏՕ-ի բոլոր անդամներին` վավերացման համար:
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի միանալու մասին արձանագրությունների վավերացման գործընթացի մեկնարկի մասին։
«Այսօր մենք պաշտոնապես կստորագրենք անդամակցության արձանագրությունները, որը սկիզբ կդնի վավերացման գործընթացին»,- ասել է նա։
Ստոլտենբերգի խոսքով՝ «ՆԱՏՕ-ի դռները բաց են մնում եվրոպական երկրների համար, որոնք պատրաստ են նպաստել ընդհանուր անվտանգության ապահովմանը»։
Նշենք, որ արձանագրության ստորագրումը ՆԱՏՕ-ին նոր անդամների միացման գործընթացի փուլերից մեկն է և ըստ էության լրացնում է պայմանագրին։ Ստորագրումից և վավերացումից հետո արձանագրությունը դառնում է պայմանագրի անբաժանելի մաս և թույլ է տալիս հրավիրված երկրին դաշինքի մասնակից դառնալ։
Ֆինլանդիան և Շվեդիան մեկ փուլով ավարտել են ՆԱՏՕ-ին անդամակցելու բանակցությունները
Հիշեցնենք` Ուկրաինայի իրադարձությունների համապատկերում Ֆինլանդիան ու Շվեդիան մայիսի 18-ին ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտեր են ներկայացրել դաշինքի գլխավոր քարտուղարին։
Թուրքիան արգելափակել էր այդ հայտերի քննարկման գործընթացը։ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան չի կարող «այո» ասել Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը, քանի որ չի հավատում նրանց հավաստիացումներին, թե կապ չունեն Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ (Թուրքիայում արգելված կազմակերպություն):
Հունիսի 28-ին Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան անվտանգության հուշագիր են ստորագրել, որով սկիզբ է դրվել ՆԱՏՕ-ի անդամակցության շուրջ բանակցություններին: Երկրները պայմանավորվել են ուժեղացնել համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում, պարտավորվել են չաջակցել Քրդստանի աշխատավորական կուսակցությանն (ՔԱԿ) ու իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությանը (FETO)։
Լրահոս
0