00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Իշխանությունը շատ լավ տեղավորվել է 2015–ին փոխված Սահմանադրության տիրույթում. Այվազյան

© Sputnik / Andranik GhazaryanՀՀ Սահմանադրական դատարանի շենքը
ՀՀ Սահմանադրական դատարանի շենքը - Sputnik Արմենիա, 1920, 05.07.2022
ՀՀ Սահմանադրական դատարանի շենքը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ժամանակ առ ժամանակ, հատկապես Սահմանադրության օրվա նախօրեին, Հայաստանում ակտիվանում են քննարկումները, թե կառավարման որ համակարգն է լավագույնը Հայաստանի Հանրապետության համար։
Գործող իշխանությունը շատ լավ տեղավորվել է 2015 թվականին վերափոխված Սահմանադրության մեջ ամրագրված հնարավորությունների տիրույթում, թեև նախաձեռնել է սահմանադրական փոփոխությունների գործընթաց` համապատասխան հանձնաժողով ստեղծելով, SputnikԱրմենիայի հետ զրույցում ասաց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, սահմանադրագետ Վարդան Այվազյանը։
Այդուհանդերձ փոփոխությունները կյանքի չեն կոչվի, որովհետև այդ կազմով, ըստ Այվազյանի, բացարձակապես հնարավոր չէ ավարտուն փաստաթուղթ ներկայացնել, էլ չասած հանրաքվեով անցկացնելու մասին։
Հանձնաժողովի ձևավորումը չի նշանակում, որ Սահմանադրությունը անպայման կփոխվի․Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի հունվարի 24-ի առցանց մամլո ասուլիսում հայտարարել էր, որ, իր կարծիքով, Հայաստանը պետք է մնա խորհրդարանական երկիր, կիսանախագահական կամ նախագահական կառավարման ձևերին անցնելու կարիք չկա և հավելել էր, որ թեև 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո մտածել է կառավարման համակարգի փոփոխության մասին, բայց հետագայում, երբ ընտրությունների միջոցով ներքաղաքական ճգնաժամը հաղթահարվել է, հասկացել է` եթե Հայաստանը խորհրդարանական կառավարման համակարգում չլիներ, մեծ էր հավանականությունը, որ շատ լուրջ ցնցումների միջով կանցներ:
Այսօրվա կառավարման ձևը դասական առումով խորհրդարանական մոդել չէ, կան շատ շեղումներ, իշխանությունն ամբողջությամբ ու միահեծան կերպով կենտրոնացել է վարչապետի ձեռքում, ինչը դուր է գալիս գործող իշխանությանը զուտ վերարտադրության առումով, համոզված է Այվազյանը։
«Կառավարման մոդելը, որ հաճախակի փոփոխում են, կառավարման արդյունավետության տեսանկյունից էական նշանակություն չունի, ամենակարևորը պաշտոնյաների, պետական մարմինների գրագիտությունն է ու պարտականություններին տիրապետելը, մինչդեռ մեզանում բացակայում է արհեստավարժ կառավարումը», - ասում է նա։
Նրա կարծիքով` անցումը խորհրդարանական կառավարման մոդելին տեղի ունեցավ զուտ այն նպատակով, որ Հանրապետական կուսակցության միջոցով իշխանությունը վերարտադրվեր, և հիմա նույն ճանապարհով գնում է նաև գործող իշխանությունը։
Այվազյանը համոզված է, որ ամենաարդյունավետ կառավարման ձևը հատկապես մեր պարագայում կիսանախագահական տարբերակն է, քանի որ մենք ռազմավարական, դաշնակցային հարաբերություններ ունենք Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ–ի երկրների հետ, որոնցում նույն կառավարման մոդելն է, ինչը կարող է նպաստել ավելի ներդաշնակ փոխգործակցությանը։
«Սահմանադրական փոփոխությունները, որպես կանոն, հետապնդում են երկու նպատակ. առաջին` փոփոխությունների միջոցով վերացնել պետական կառույցի թերությունները, և երկրորդ` բարելավել գործող իշխանությունների հարմարավետությունը։ Երբ ցանկացած նոր ուժ Հայաստանում գալիս է իշխանության` փորձելով փոփոխել Սահմանադրությունը, բնականաբար առաջնորդվում է երկրորդ տարբերակով և ձգտում է մեծացնել իշխանության լիազորությունների ծավալներն ու շրջանակները»,– ասաց իրավագետը։
Պատվերի շրջանակներում փոփոխություն չի լինի. փոխնախարարը` Սահմանադրության բարեփոխման մասին
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի փետրվարին որոշում էր ստորագրել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին:
Սահմանադրության առաջին փոփոխություններն արվել են 2005 թվականին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Փոփոխության անհրաժեշտությունն ի հայտ եկավ այն ժամանակ, երբ 2001 թվականին Հայաստանը Եվրոպայի խորհուրդ մտավ։
2015 թվականի դեկտեմբերի 6-ին` Սերժ Սարգսյանի օրոք, Հայաստանն արդեն փաստացի նոր Սահմանադրություն ընդունեց, որով երկիրը կիսանախագահական կառավարման ձևից անցավ խորհրդարանականի։
Լրահոս
0