https://armeniasputnik.am/20220705/rdic-artahanvoghnery-depi-hajastan-en-najum-raki-nerkajacucich-44733819.html
ՌԴ–ից արտահանողները դեպի Հայաստան են նայում. ՌԱԿ–ի ներկայացուցիչ
ՌԴ–ից արտահանողները դեպի Հայաստան են նայում. ՌԱԿ–ի ներկայացուցիչ
ՌԱԿ–ի ներկայացուցիչը նշել է, որ Հայաստանի ազատ տնտեսական գոտիների ենթակառուցվածքների կիրառումը հեռանկարային է ինչպես նոր արտադրությունների ստեղծման, այնպես էլ... 05.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-05T13:54+0400
2022-07-05T13:54+0400
2022-07-05T13:54+0400
ռուսաստան
հայաստան
արտահանում
առևտուր
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/16/43987594_0:15:1601:915_1920x0_80_0_0_56b269219e2defbe7784115a325ca3c0.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Ռուսաստանցի արտահանողները նստիճանաբար ավելի մեծ ուշադրություն են դարձնում ՌԴ կարևոր ռազմական գործընկերներից մեկին` Հայաստանին։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Եկատերինբուրգում կայացած «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի արտահանման կենտրոնի ներկայացուցիչ Վիգեն Ենոքյանը։Նրա խոսքով` ներկա պահին Հայաստանում բավական հարմարավետ պայմաններ են ստեղծված ռուսաստանյան ընկերությունների կամ ռուսաստանյան մասնակցությամբ ընկերությունների համար։ Ենոքյանը վստահեցրել է, որ ՌԱՀ–ը պատրաստ է աջակցելու հայրենական արտահանողներին Հայաստանում բարեխիղճ գործընկեր գտնելու հարցում` հաշվի առնելով տեղական շուկայի կարիքները, ինչպես նաև առաջարկել վարկա-երաշխիքային և ապահովագրական արտադրանք նախագծերի աջակցման նպատակով։Նա նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի առաջատար առևտրային գործընկերն է։ 2021 թվականին երկու երկրների ապրանքաշրջանառությունը ավելացել է 13%–ով և կազմել մոտ 2.7 մլրդ դոլար։ 2022 թվականի առաջին 4 ամիսների արդյունքներով փոխադարձ ապրանքաշրջանառությունը ավելացել է 30%–ով։Ենոքյանը նշել է նաև, որ Հայաստանի ազատ տնտեսական գոտիների ենթակառուցվածքների կիրառումը հեռանկարային է ինչպես նոր արտադրությունների ստեղծման, այնպես էլ երրորդ երկրներ դուրս գալու համար։Հիշեցնենք, որ նախօրեին ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել էր, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը մտածում է փոփոխություններ կատարել օրենսդրության մեջ` բարձրացնելու համար գրավչությունը ՌԴ–ից և այլ երկրներից իրենց բիզնեսը տեղափոխողների համար։Ֆինանսների նախարարությունում հայտարարել էին, որ Հայաստանը պետք է հետևի, թե ինչ են առաջարկում ՌԴ ծրագրավորողներին և ֆինանսիստներին մյուս երկրները` առնվազն նույնքան շահավետ առաջարկ անելու համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/16/43987594_56:0:1479:1067_1920x0_80_0_0_26ae853d1f7286e6c9c412370e0c85bb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ռուսաստան, հայաստան, արտահանում, առևտուր
ռուսաստան, հայաստան, արտահանում, առևտուր
ՌԴ–ից արտահանողները դեպի Հայաստան են նայում. ՌԱԿ–ի ներկայացուցիչ
ՌԱԿ–ի ներկայացուցիչը նշել է, որ Հայաստանի ազատ տնտեսական գոտիների ենթակառուցվածքների կիրառումը հեռանկարային է ինչպես նոր արտադրությունների ստեղծման, այնպես էլ երրորդ երկրներ դուրս գալու համար։
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Ռուսաստանցի արտահանողները նստիճանաբար ավելի մեծ ուշադրություն են դարձնում ՌԴ կարևոր ռազմական գործընկերներից մեկին` Հայաստանին։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Եկատերինբուրգում կայացած «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի արտահանման կենտրոնի ներկայացուցիչ Վիգեն Ենոքյանը։
Նրա խոսքով` ներկա պահին Հայաստանում բավական հարմարավետ պայմաններ են ստեղծված ռուսաստանյան ընկերությունների կամ ռուսաստանյան մասնակցությամբ ընկերությունների համար։ Ենոքյանը վստահեցրել է, որ ՌԱՀ–ը պատրաստ է աջակցելու հայրենական արտահանողներին Հայաստանում բարեխիղճ գործընկեր գտնելու հարցում` հաշվի առնելով տեղական շուկայի կարիքները, ինչպես նաև առաջարկել վարկա-երաշխիքային և ապահովագրական արտադրանք նախագծերի աջակցման նպատակով։
«Արդեն օգոստոսին Երևանում բազմոլորտ բիզնես–առաքելություն կանցկացվի, որը թույլ կտա մեր ընկերություններին կապեր հաստատել հայաստանյան պոտենցիալ գործընկերների հետ։ Կոչ ենք անում ակտիվ մասնակցություն ունենալ», – հավելել է ՌԱԿ–ի ներկայացուցիչը։
Նա նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի առաջատար առևտրային գործընկերն է։ 2021 թվականին երկու երկրների ապրանքաշրջանառությունը ավելացել է 13%–ով և կազմել մոտ 2.7 մլրդ դոլար։ 2022 թվականի առաջին 4 ամիսների արդյունքներով փոխադարձ ապրանքաշրջանառությունը ավելացել է 30%–ով։
Ենոքյանը նշել է նաև, որ Հայաստանի ազատ տնտեսական գոտիների ենթակառուցվածքների կիրառումը հեռանկարային է ինչպես նոր արտադրությունների ստեղծման, այնպես էլ երրորդ երկրներ դուրս գալու համար։
Հիշեցնենք, որ նախօրեին ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել էր, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը մտածում է փոփոխություններ կատարել օրենսդրության մեջ` բարձրացնելու համար գրավչությունը ՌԴ–ից և այլ երկրներից իրենց բիզնեսը տեղափոխողների համար։
Ֆինանսների նախարարությունում հայտարարել էին, որ Հայաստանը պետք է հետևի, թե ինչ են առաջարկում ՌԴ ծրագրավորողներին և ֆինանսիստներին մյուս երկրները` առնվազն նույնքան շահավետ առաջարկ անելու համար։