https://armeniasputnik.am/20220705/sahmanadrutjuny-shat-pvordzutjunner-e-haghtaharel-hh-nakhagahy-shnvorhavvorakan-ugherdz-e-hghel-44715285.html
Սահմանադրությունը շատ փորձություններ է հաղթահարել. ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել
Սահմանադրությունը շատ փորձություններ է հաղթահարել. ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել
Խաչատուրյանը նշել է, որ Սահմանադրությունը երկրի հանրային, քաղաքական ու պետական կյանքի կազմակերպման կարևորագույն հենասյուներից մեկն է: 05.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-05T09:45+0400
2022-07-05T09:45+0400
2022-07-05T09:47+0400
վահագն խաչատուրյան
հայաստան
սահմանադրություն
շնորհավորանք
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/16/44006558_0:0:1600:901_1920x0_80_0_0_fdcbd93589704ed82063d1426bc4460a.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Ինչպես հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից, Խաչատուրյանը նշել է, որ Սահմանադրության օրը Հայաստանի Հանրապետության ամենակարևոր տոներից մեկն է: Նա հիշել է, որ Հայաստանի անկախության հռչակումից հետո հանրային ու մասնագիտական լայն շրջանակների ջանքերով, միջազգային լավագույն փորձի կիրառմամբ ու նաև մեր նորաստեղծ հանրապետության առարկայական փորձառնության արդյունքում ստեղծվեց մեր Սահմանադրությունը՝ որպես գրավական մեր երկրի կայացման ու ամրացման:Նա ընդգծել է, որ Սահմանադրությունն ունի ոչ միայն վերացական գաղափարաբանական դերակատարություն, այլև զուտ առարկայան և գործառնական, քանի որ հենց երկրի մայր օրենքն է ապահովում քաղաքացիների և պետական կառույցների, պետական տարբեր մարմինների, իշխանության երեք թևերի միջև ներդաշնակ հարաբերությունները: Այս առումով Սահմանադրությունը երկրի հանրային, քաղաքական ու պետական կյանքի կազմակերպման կարևորագույն հենասյուներից մեկն է:Իշխանությունը շատ լավ տեղավորվել է 2015–ին փոխված Սահմանադրության տիրույթում. ԱյվազյանՀիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի փետրվարին որոշում էր ստորագրել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին:Սահմանադրության առաջին փոփոխություններն արվել են 2005 թվականին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Փոփոխության անհրաժեշտությունն ի հայտ եկավ այն ժամանակ, երբ 2001 թվականին Հայաստանը Եվրոպայի խորհուրդ մտավ։2015 թվականի դեկտեմբերի 6-ին` Սերժ Սարգսյանի օրոք, Հայաստանն արդեն փաստացի նոր Սահմանադրություն ընդունեց, որով երկիրը կիսանախագահական կառավարման ձևից անցավ խորհրդարանականի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/16/44006558_78:0:1498:1065_1920x0_80_0_0_89bfdab27ab95f807124c16d89fb3d72.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
վահագն խաչատուրյան, հայաստան, սահմանադրություն, շնորհավորանք
վահագն խաչատուրյան, հայաստան, սահմանադրություն, շնորհավորանք
Սահմանադրությունը շատ փորձություններ է հաղթահարել. ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել
09:45 05.07.2022 (Թարմացված է: 09:47 05.07.2022) Խաչատուրյանը նշել է, որ Սահմանադրությունը երկրի հանրային, քաղաքական ու պետական կյանքի կազմակերպման կարևորագույն հենասյուներից մեկն է:
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Ինչպես հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից, Խաչատուրյանը նշել է, որ Սահմանադրության օրը Հայաստանի Հանրապետության ամենակարևոր տոներից մեկն է:
Նա հիշել է, որ Հայաստանի անկախության հռչակումից հետո հանրային ու մասնագիտական լայն շրջանակների ջանքերով, միջազգային լավագույն փորձի կիրառմամբ ու նաև մեր նորաստեղծ հանրապետության առարկայական փորձառնության արդյունքում ստեղծվեց մեր Սահմանադրությունը՝ որպես գրավական մեր երկրի կայացման ու ամրացման:
«1995 թվականից ի վեր, մեր Սահմանադրությունը տարբեր փորձություններ է հաղթահարել՝ ընդհուպ մայր օրենքի արմատական փոփոխությունները, սակայն բոլոր դեպքերում Սահմանադրությունը եղել և մնում է պետական կառուցակարգի հավասարակշռության առանցքը»,–ասել է նախագահը:
Նա ընդգծել է, որ Սահմանադրությունն ունի ոչ միայն վերացական գաղափարաբանական դերակատարություն, այլև զուտ առարկայան և գործառնական, քանի որ հենց երկրի մայր օրենքն է ապահովում քաղաքացիների և պետական կառույցների, պետական տարբեր մարմինների, իշխանության երեք թևերի միջև ներդաշնակ հարաբերությունները: Այս առումով Սահմանադրությունը երկրի հանրային, քաղաքական ու պետական կյանքի կազմակերպման կարևորագույն հենասյուներից մեկն է:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի փետրվարին որոշում էր ստորագրել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին:
Սահմանադրության առաջին փոփոխություններն արվել են 2005 թվականին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Փոփոխության անհրաժեշտությունն ի հայտ եկավ այն ժամանակ, երբ 2001 թվականին Հայաստանը Եվրոպայի խորհուրդ մտավ։
2015 թվականի դեկտեմբերի 6-ին` Սերժ Սարգսյանի օրոք, Հայաստանն արդեն փաստացի նոր Սահմանադրություն ընդունեց, որով երկիրը կիսանախագահական կառավարման ձևից անցավ խորհրդարանականի։