00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ամռանը նոր միայն հիշում են ջրատարները մաքրելու մասին. Արարատում ոռոգման ջրի սուր խնդիր կա

Ավագյան. Արարատի մարզի համայնքներում ոռոգման ջրի մատակարարման ընդհատումները դարձել են հաճախակի
Բաժանորդագրվել
«Ժողովրդավարական Արարատ» ՀԿ նախագահ Հենրիկ Ավագյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Արարատի մարզի որոշ համայնքներում ոռոգման ջրի մատակարարման խնդրին։
Այգիների ոռոգման այս թեժ շրջանում ջրամատակարարումն Արտաշատի շրջանի համայնքներում պարբերաբար ընդհատվում է 4-7 օրով, այն բացասաբար է ազդում պտուղ–բանջարեղենի բերքի վրա։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական Արարատ» ՀԿ նախագահ Հենրիկ Ավագյանը։
Ջրօգտագործողների ընկերությունից էլ հայտնել են, որ ջրամատակարարման ընդհատումները պայմանավորված են ջրատարների մաքրման աշխատանքներով։
«Զարմանալի է` գալիս է ամառը, և նոր են միայն հիշում ջրատարները մաքրելու մասին։ Մարդիկ մեծ քանակությամբ սածիլներ են տնկել, սակայն զգալիորեն տուժում են ոռոգման ջրի սակավությունից կամ ջրամատակարարման հաճախակի դարձած ընդհատումներից։ Շատերն իրենց այգիներն ու հողատարածքները ջրելու համար հերթագրվում են, գալիս է նրանց հերթը ու կանգնում են նման փաստի առաջ»,– ասաց Ավագյանը։
Նա հիշեցրեց, որ ոչ վաղ անցյալում տեխնիկական բնույթի խնդիրներից բացի, կային նաև այլ պրոբլեմներ, երբ որոշ ուղղություններում եռակցում էին ջրի դարպասները, որպեսզի աշխատացնեին ՀԷԿ–երը, կամ խտրականորեն էին իրականացնում ջրաբաշխումը։ Այժմ նման երևույթներ չկան, ուղղակի հիմա մտահոգիչ է դարձել ջրամատակարարման խաթարումների հարցը։
«Մեզ ավելի շատ դիմել են Արտաշատի շրջանի համայնքներից, նրանք պարբերաբար ստուգում են ջրատարները և բողոքում ՋՕ–երի աշխատանքից։ Գյուղացիները պարտքեր չունեն, միշտ պարտաճանաչորեն կատարում են վճարումները, նրանք նույնիսկ իրենց նեղություն կտան, սակայն ոռոգման ջրի մատակարարման դիմաց պարտքեր չեն կուտակի։ Վճարում են` ջուր չեն տալիս, ուր մնաց, թե չվճարեն ու ջուր ստանան»,– ասաց «Ժողովրդավարական Արարատ» ՀԿ նախագահը։
Գարնանը գրանցված տեղումնառատությունն իհարկե լավ էր, բայց միայն անձրևաջրով հնարավոր չէ հողը հագեցնել, դա լավ է հատկապես խոտհարքների համար, բայց ոչ այգիների։ Ուղղակի պետք է այդ ջուրը կուտակել ջրամբարներում կամ առանձին ավազաններում, որպեսզի հետո բաց թողնվի գյուղատնտեսական նպատակներով։ Ըստ նրա` գյուղացիներից պահանջում են պայմանագրեր կնքել, ջրի դիմաց նույնիսկ կանխավճարներ են վերցնում, սակայն այդ պայմանագրերում մարդկանց կրած վնասների փոխհատուցման մասին խոսք անգամ չկա։
Ջրամբարների ջուրը Սևանին չի օգնի. Սանոսյանը ներկայացրեց ոռոգման ջրի պաշարների վիճակը
Նշենք, որ Հայաստանում վերականգնվող ջրային պաշարները կազմում են 5․7 մլրդ խորանարդ մետր։ 16 մլրդ խորանարդ մետրը ձևավորվում է տեղումների միջոցով, մոտ 1․2 մլրդ խորանարդ մետր ջրի մի մասը, աշխարհագրական դիրքով պայմանավորված, դուրս է գալիս երկրից, մյուս մասն էլ գոլորշանում է։
Մարտի 21–ի դիտարկմամբ, հանրապետության խոշոր ջրամբարներում 248 մլն խորանարդ մետր կուտակված ջուր կա, որը 40 մլն խորանարդ մետրով պակաս է 2021–ի ցուցանիշից։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունում վարչապետի գլխավորությամբ հունիսի 30-ին կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել էին հողային բարեփոխումներին վերաբերող հարցեր և այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել էր հատկապես ոռոգման համակարգի արդիականացումն ու խոսել հողօգտագործողների համար անխափան ջրամատակարարում ապահովելու մասին:
Լրահոս
0