Աշտարակ քաղաքի բանկերից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զոհ ու տուժածներ

© Photo : official site of MES of RAԱշտարակ քաղաքի բանկերից մեկում պայթյուն է տեղի ունեցել
Աշտարակ քաղաքի բանկերից մեկում պայթյուն է տեղի ունեցել - Sputnik Արմենիա, 1920, 06.07.2022
Աշտարակ քաղաքի բանկերից մեկում պայթյուն է տեղի ունեցել
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ և հինգ տուժած: Տուժածները հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ:
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. Այսօր ժամը 09:07-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի բանկերից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
© Photo : official site of MES of RA Աշտարակ քաղաքի բանկերից մեկում պայթյուն է տեղի ունեցել
Место пожара в помещении банка (6 июля 2022). Аштарак - Sputnik Արմենիա, 1920, 06.07.2022
Աշտարակ քաղաքի բանկերից մեկում պայթյուն է տեղի ունեցել
Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Վարդգես Պետրոսյան 10 հասցեում գտնվող «Յունիբանկ» ԲԲԸ Աշտարակ քաղաքի մասնաճյուղում։ Պայթյունի հետևանքով մեկ քաղաքացի մահացել է (Ռ. Խ.), հինգը՝ տուժել: Տուժածները հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ, որոնցից մեկն այնուհետև տեղափոխել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:25-ին, մարվել՝ 09:54-ին:
Նախասրահում այրվել են կենցաղային իրեր՝ 3 քմ:
Լրահոս
0