Հայաստանում 2022 թվականին արձանագրվել է աղիքային վարակների ավելի քան 4200 դեպք

© Sputnik / Виталий Тимкив / Անցնել ֆոտոբանկԻնֆեկցիոն բաժանմունք
Ինֆեկցիոն բաժանմունք - Sputnik Արմենիա, 1920, 06.07.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ռոմելլա Աբովյանը նշել է, որ 2021 թվականի համեմատությամբ հիվանդացությունն աճել է 1.2 անգամ։
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Հայաստանում 2022 թվականի առաջին կիսամյակում արձանագրվել է աղիքային վարակների ավելի քան 4200 դեպք։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների բաժնի վարիչ Ռոմելա Աբովյանը:
Նրա խոսքով՝ 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ հիվանդացությունն աճել է 1.2 անգամ։ Այդ ընթացքում արձանագրվել է 7 բռնկում, ընդ որում՝ 4-ը սննդային են եղել։ Մասնավորապես, 2 բռնկում եղել է Երևանի հանրային սննդի օբյեկտներում, մեկական՝ Կոտայքում և Գեղարքունիքում՝ էքսկուրսիաների ժամանակ մթերքի սխալ պահպանման կամ տեղափոխման արդյունքում։
«Ախտանշանները կարող են ի հայտ գալ սննդի ընդունումից 2 ժամ անց` որովայնի հատվածում ցավեր, սրտխառնոց, փսխում և այլն։ Անհապաղ պետք է դիմել բժշկի և չզբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ թունավորումների հետևանքները կարող են լուրջ լինել»,– ասաց Աբովյանը։
Նշենք, որ բոլորովին վերջերս մասսայական թունավորման դեպք էր գրանցվել։ Հունիսի 3-ին միջոցառումից հետո 65 մարդ (այդ թվում` դպրոցի շրջանավարտներն ու նրանց դասղեկը) բուժօգնության են դիմել տեղի պոլիկլինիկա։
Աղիքային վարակով Մարտունու ԲԿ տեղափոխվածների մոտ հայտնաբերվել են նաև Norovirus-ներ
Լրահոս
0