ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները չեն կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

© Sputnik / Asatur YesayantsՀՀ ՊՆ շենքը
ՀՀ ՊՆ շենքը - Sputnik Արմենիա, 1920, 06.07.2022
ՀՀ ՊՆ շենքը
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածել, հայտարարելով, թե իբր հուլիսի 5-ի լույս 6-ի գիշերը ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Այս մասին նշված է ՀՀ պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։
Լրահոս
0