00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
17:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նիկոլայ Սարկիսովը նախկին կնոջը թույլ չի տալիս տեսնել երեխաներին

© Sputnik / Валерий Левитин / Անցնել մեդիապահոցՆիկոլայ Սարկիսով
Նիկոլայ Սարկիսով - Sputnik Արմենիա, 1920, 06.07.2022
Բաժանորդագրվել
Նիկոլայ Սարկիսովն արդեն մեկ ամսից ավելի է` թույլ չի տալիս նախկին կնոջը տեսնել երեխաներին։
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի Sputnik. «ՌԵՍՈ–Գարանտիա» ապահովագրական ընկերության համասեփականատեր Նիկոլայ Սարկիսովի նախկին կինը` Իլոնա Կոտելյուխը, բողոքել է, որ նախկին ամուսինը թույլ չի տալիս իրեն տեսնել երեխաներին։
Սոցցանցերում նա մի քանի գրառում է կատարել` մեղադրելով Սարկիսովին նրանում, որ վերջինս խոչընդոտում է երեխաների հետ իր շփմանը։

«34 օր առանց իրար` ամենաթողություն է։ 4-րդ օրն է, որ խոչընդոտում են երեխաներիս հետ շփվելուն նույնիսկ հեռախոսով։ Այլ կերպ դա անվանել չեմ կարող։ Դայակի աշխատանքային և անձնական հեռախոսին նույնիսկ կարճ հաղորդագրությունները չեն հասնում։ Մտածե՛ք երեխաների մասին...»,- գրել է մոդելը` գրառմանը կից հուզիչ լուսանկարներ հրապարակելով դստեր և որդու հետ։

Նրա խոսքով` միլիարդատերն այդպիսով ուզում է վրեժխնդիր լինել իրենից` նրան լքելու համար. «Եսասիրությունը գերազանցել է երեխաների նկատմամբ ունեցած սիրուն։ Պետք է նրանց սիրել և մտածել նրանց մասին, այլ ոչ թե շեղել լունապարկերով և նավակներով... Նրանք պետք է շփվեն մայրիկի հետ, իսկ ավելի ճիշտ կլինի, որ լինեն նրա հետ, ոչ թե տանը մենակ (աշխատող անձնակազմի հետ), այն դեպքում, երբ նրանց հայրը բացակայում է արդեն մեկ շաբաթից ավելի։ Պետք է ինքն իր վրա զայրանար իմ հանդեպ իր վերաբերմունքից, որպեսզի հետո հեռանալու վերաբերյալ իմ որոշումից չնեղսրտեր։ Ինձ ստիպում են խոսել այդ մասին, քանի որ մանիպուլյացիաների են ենթարկում երեխաների միջոցով, և դրանից նրանք են տուժում»։
Մոդելը պնդում է, որ նույնիսկ իր նվերներն են երեխաներին մեծ դժվարությամբ հասնում։
Սարկիսովների ընտանիքը հայտնվել է Ռուսաստանի 10 ամենահարուստ ընտանիքների ցուցակում
Նշենք, որ Սարկիսովն ու Կոտելյուխը միասին են եղել 4 տարի։ 2016 թվականին ծնվեց նրանց որդին` Ալեքսը, իսկ 2018 թվականի ապրիլին դուստրը` Գլաֆիրան։ 2020 թվականին սկսեցին խոսել գործարարի և մոդելի հարաբերություններում առաջացած խնդիրների մասին, սակայն բաժանման մասին նրանցից ոչ ոք պաշտոնապես չէր հայտարարել։ Վերջերս հայտնի դարձավ, որ Իլոնան հանդիպում է Նիկիտա Ռասկովալովի հետ, իսկ Նիկոլայը, ըստ շրջանառվող լուրերի, ևս մեկ երեխա է ունեցել։ Ում հետ է նա այժմ հանդիպում, հայտնի չէ։
Միևնույն ժամանակ, Super-ի տեղեկություններով, Իլոնա Կոտելյուխը Նիկոլայ Սարկիսովի հետ հարաբերությունների ժամանակ գաղտնի հանդիպում էր Դիմաշ Ադիլետի հետ։
Մեկ ամիս առաջ Դիմաշն անկեղծացել է տելեգրամյան ալիքում և պատմել իր առաջին սիրո հետ կապված բարդությունների մասին։ Ու թեև սիրեցյալի անունը նա թաքցրել էր, պարբերականին հաջողվել էր պարզել, որ Դիմաշի գաղտնի սերը Իլոնա Կոտելյուխն է եղել։
Լրահոս
0