00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Պաշի տղա Սուրո Լեննականսկին» ձերբակալվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում

Բաժանորդագրվել
«Օրենքով գողերի» կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և օրենքով արգելված գործողություններ կատարելու դեպքով 6 անձ է ձերբակալվել։
ՀՀ քննչական կոմիտեն ներկայացրել է «օրենքով գողերի» ձերբակալության մանրամասները և հայտնել, թե ովքեր են նրանք։
Այսօր դատախազությունը տեղեկացրել էր, որ քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի, այդ թվում` 2 «օրենքով գողի» նկատմամբ։
Ըստ ՔԿ–ի` երկու «օրենքով գողերն» են «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» և «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականուններով անձինք։
«Պաշի տղա Սուրո Լեննականսկին» իր ստեղծած խմբավորման անդամ Էդմոնդ Գրիգորյանից տեղեկացել է, որ նույն խմբավորման անդամ Արմեն Վարոսյանին և նրա եղբորը՝ Կարեն Վարոսյանին պատկանող գիշերային ակումբում ծեծկռտուք է տեղի ունեցել, որից հետո 2 եղբայրներն իրենց աշխատասենյակում ծեծել են ծեծկռտուքի մասնակիցներից մեկին։ «Պաշի տղա Սուրո Լեննականսկին» 2021 թվականի օգոստոսի 19-ին իր խմբավորման անդամներին հանձնարարել է տվյալ` մասնավոր հարցերին վերաբերող դեպքը լուծել «օրենքով գողերին» դիմելու միջոցով։
Բացի այդ, նա տարբեր անձանցից, ինչպես նաև «Արմավիր», «Սևան» և այլ ՔԿՀ–ներից դրամական միջոցների հավաքագրում է կազմակերպել և տնօրինել այդ անօրինական գումարը: 2022 թվականի հունվարի 9-ին խմբավորման անդամներից մեկը այդ գումարը` 4.5 մլն դրամը, փոխանցել է խմբավորման անդամներ Ռաֆիկ Իգիթյանին և Ցոլակ Գևորգյանին։ «Պաշի տղա Սուրո Լեննականսկու» հանձնարարականով նրանք ՔԿՀ–ից ազատվելու կապակցությամբ 5000 դոլար են փոխանցել «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականունով հայտնի անձին։
2022 թվականի մարտի 7-ին «Պաշի տղա Սուրո Լեննականսկին» Ռաֆիկ Իգիթյանին հրահանգել է հանցավոր աշխարհում ձևավորված ավանդույթի համաձայն հոր մահվան կապակցությամբ 10 000 դոլար գումար փոխանցել «Զապի եգան Արտյոմ Լեննականսկուն»։
Քրեական գործի շրջանակում իրականացված խուզարկությամբ Ռաֆիկ Իգիթյանի բնակարանի նկուղում քողարկված չհրկիզվող պահարանից հայտնաբերվել է 180 000 դոլար, Կարեն Վարոսյանի բնակարանից՝ «Բերետա» տեսակի ատրճանակ և 8 փամփուշտ, իսկ «Զապի եգան Արտյոմ Լեննականսկու» բնակարանից՝ «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված:
Մոսկվայում հայ գործարարի սպանության մեջ մեղադրվողը կալանավորվել է. տեսանյութ, լուսանկարներ
«Պաշի տղա Սուրո Լեննականսկու» նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը), իսկ Էդմոնդ Գրիգորյանի, Աշոտ Իգիթյանի, Ռաֆիկ Իգիթյանի, Արմեն Վարոսյանի նկատմամբ՝ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը), «Զապի եգան Արտյոմ Լեննականսկու», Կարեն Վարոսյանի նկատմամբ՝ 322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը) քրեական հետապնդում է իրականացվել։ 6 անձ ձերբակալվել է։
Լրահոս
0