Ստեղծում ենք ռազմական ակադեմիա. Սուրեն Պապիկյանը` համալսարանների միավորման մասին

© Photo : official site of MoD of RAՍուրեն Պապիկյան
Սուրեն Պապիկյան - Sputnik Արմենիա, 1920, 06.07.2022
Սուրեն Պապիկյան
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ակադեմիան ավարտելուց հետո սահմանապահ զորքերում ծառայության անցնելը կիրականացվի ԱԱԾ տնօրենի միջնորդությամբ, պաշտպանության նախարարի հրամանով։
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում պաշտպանության նախարարությունը բարեփոխումներ է սկսում։ Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում տեղեկությունը հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
ՀՀ ՊՆ–ում քննարկել են սմարթֆոնների արգելքի ու ավտովթարների կանխման հարցերը

«Ռազմաավիացիոն համալսարանի և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի միատեղումով ստեղծում ենք ռազմական ակադեմիա, որը ենթադրելու է, որ այնտեղ ունենալու ենք ամբիոններ և համապատասխան ֆակուլտետներ նաև սահմանապահ զորքերի ուսուցման համար», - ասաց նախարարը` հավելելով, որ մինչ այժմ Հայաստանում սահմանապահ զորքերի համար սպաներ պատրաստելող որևէ ռազմաուսումնական կենտրոն չի եղել։

Պապիկյանը հայտնեց, որ ակադեմիան ավարտելուց հետո սահմանապահ զորքերում ծառայության անցնելը կիրականացվի ԱԱԾ տնօրենի միջնորդությամբ, պաշտպանության նախարարի հրամանով։
Ո՞վ է եղել 44-օրյա պատերազմի պատասխանատուն. Պապիկյանի պատասխանը
Լրահոս
0