https://armeniasputnik.am/20220707/1-amsum-larsum-herty-kverana-khndir-chenq-unena-minchev-eghanaki-vatanaly-qervobjan-44839268.html
1 ամսում Լարսում հերթը կվերանա` խնդիր չենք ունենա մինչև եղանակի վատանալը. Քերոբյան
1 ամսում Լարսում հերթը կվերանա` խնդիր չենք ունենա մինչև եղանակի վատանալը. Քերոբյան
Վահան Քերոբյանը նշում է, որ Լարսի թողունակությունն էապես մեծացել է։ 07.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-07T12:49+0400
2022-07-07T12:49+0400
2022-07-07T13:12+0400
լարս
վերին լարս
բեռնատար
հերթեր
վահան քերոբյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1370/75/13707597_0:565:1512:1416_1920x0_80_0_0_fa9d7574717bbf9bfdec0c3059aa0a02.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Մոտակա մեկ ամսվա ընթացքում Լարսում հերթերը կվերանան և նման խնդիր այլևս չենք ունենա մինչև եղանակների վատանալը։ Կառավարչության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեցէկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։Նրա խոսքով` արագ փչացող ապրանքներով մեքենաներն արագ են անցնում, ինչն էապես թեթևացրել է գյուղմթերք արտահանողների աշխատանքն ու նվազեցրել ռիսկերը։ Սա, ըստ նախարարի, Հայաստանի, ՌԴ–ի և Վրաստանի կառավարությունների աշխատանքի համատեղ արդյունքն է։Քերոբյանը նշում է, որ աշխատանքներ են տանում այլ ճանապարհների բացման ուղղությամբ, որոնցից մեկն էլ լաստանավն է։Ինչ վերաբերում է ձուկը նույնպես արագ փչացող ապրանքների թվին դասելը, որպեսզի մեքենաներն արագ անցնեն սահմանով` Քերոբյանը նշեց, որ ձկան թեման նույնիսկ Վրաստանի վարչապետի հետ է քննարկվել, սակայն փոփոխություն չկա այս պահին։Հիշեցնենք` հունիսի 27-ին «Վերին Լարս» տանող մայրուղու 136-րդ կմ-ում Վրաստանում 80-մետրանոց հատված էր փլուզվել Թերեք գետի վարարման պատճառով, ինչից հետո բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվել էր։ Ժամը 23:00-ից ճանապարհը որոշ ժամանակով բացվել էր, բայց ռուսական կողմում նոր փլուզում էր տեղի ունեցել, որի հետևանքով հունիսի 28-ին ժամը 01:30-ից ճանապարհը դարձյալ փակվել էր։Ավելի ուշ վրացական կողմը հայտարարություն էր տարածել` նշելով, որ ճանապարհը բաց է սահմանափակումներով` միայն մարդատար ավտոմեքենաների համար։ Հունիսի 28-ին ժամը 21:15-ից ճանապարհը դարձյալ փակվել էր, իսկ հուլիսի 3-ի ժամը 07.00 - ի դրությամբ ռազմավիրական ճանապարհը գործում է բնականոն ռեժիմով։Վերին Լարսով բեռնափոխադրումներն առաջիկայում էապես կավելանան. Ալեքսեյ Գորդեև
լարս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1370/75/13707597_0:423:1512:1557_1920x0_80_0_0_b0cdc7693585f8eea6f533e046283756.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
լարս, վերին լարս, բեռնատար, հերթեր, վահան քերոբյան
լարս, վերին լարս, բեռնատար, հերթեր, վահան քերոբյան
1 ամսում Լարսում հերթը կվերանա` խնդիր չենք ունենա մինչև եղանակի վատանալը. Քերոբյան
12:49 07.07.2022 (Թարմացված է: 13:12 07.07.2022) Վահան Քերոբյանը նշում է, որ Լարսի թողունակությունն էապես մեծացել է։
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Մոտակա մեկ ամսվա ընթացքում Լարսում հերթերը կվերանան և նման խնդիր այլևս չենք ունենա մինչև եղանակների վատանալը։ Կառավարչության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեցէկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Լարսը բաց է, և այժմ բեռնատարներն անցնում են։ Մեր արած աշխատանքի արդյունքում կարողացանք հասնել նրան, որ Լարսի թողունակությունն էապես մեծացել է։ Եթե 2 ամիս առաջ օրական 130 հայկական մեքենա էր անցնում, հիմա 250 մեքենա է անցնում։ Սակայն խնդիրը մինչև վերջ չի լուծվել»,–ասաց Քերոբյանը։
Նրա խոսքով` արագ փչացող ապրանքներով մեքենաներն արագ են անցնում, ինչն էապես թեթևացրել է գյուղմթերք արտահանողների աշխատանքն ու նվազեցրել ռիսկերը։ Սա, ըստ նախարարի,
Հայաստանի, ՌԴ–ի և Վրաստանի կառավարությունների աշխատանքի համատեղ արդյունքն է։
Քերոբյանը նշում է, որ աշխատանքներ են տանում այլ ճանապարհների բացման ուղղությամբ, որոնցից մեկն էլ լաստանավն է։
«Մենք մոտ ենք վերջնակետին` երեկ խոսել եմ մեր վրացի գործընկներների հետ և ակնկալում ենք, որ մոտակա օրերին ի վերջո լուծում կստանա այս հարցը։ Եթե ոչ, Բաթումի նավահանգստի միջոցով կկարողանանք այդ հարցը լուծել. խնդիրը գերկարևոր է, քանի որ Հայաստանը պետք է ունանա լավ կապվածություն աշխարհի հետ»,–ասաց նախարարը։
Ինչ վերաբերում է ձուկը նույնպես արագ փչացող ապրանքների թվին դասելը, որպեսզի մեքենաներն արագ անցնեն սահմանով` Քերոբյանը նշեց, որ ձկան թեման նույնիսկ Վրաստանի վարչապետի հետ է քննարկվել, սակայն փոփոխություն չկա այս պահին։
Հիշեցնենք` հունիսի 27-ին «Վերին Լարս» տանող մայրուղու 136-րդ կմ-ում Վրաստանում 80-մետրանոց հատված էր փլուզվել Թերեք գետի վարարման պատճառով, ինչից հետո բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվել էր։ Ժամը 23:00-ից ճանապարհը որոշ ժամանակով
բացվել էր, բայց ռուսական կողմում նոր փլուզում էր տեղի ունեցել, որի հետևանքով հունիսի 28-ին ժամը 01:30-ից ճանապարհը
դարձյալ փակվել էր։
Ավելի ուշ վրացական կողմը հայտարարություն էր տարածել` նշելով, որ ճանապարհը բաց է սահմանափակումներով` միայն մարդատար ավտոմեքենաների համար։ Հունիսի 28-ին ժամը 21:15-ից ճանապարհը դարձյալ փակվել էր, իսկ հուլիսի 3-ի ժամը 07.00 - ի դրությամբ ռազմավիրական ճանապարհը գործում է բնականոն ռեժիմով։