00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ-ն մեծացնում է ռազմակենսաբանական ներուժը՝ շրջանցելով պայմանավորվածությունները. ՌԴ ՊՆ

© Sputnik / Алексей Куденко / Անցնել մեդիապահոցԻգոր Կիրիլով
Իգոր Կիրիլով - Sputnik Արմենիա, 1920, 07.07.2022
Բաժանորդագրվել
ԱՄՆ նախագահի որդու՝ Հանթեր Բայդենի կողմից ֆինանսավորվող Black & Veatch և Metabiota բժշկական ընկերությունների նախագծերի հիմնական ուղղությունը եղել են կարանտինային վարակները, որոնք կարող են վնաս հասցնել առանձին երկրների գյուղատնտեսությանը:
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. ԱՄՆ-ն շարունակում է ռազմակենսաբանական ներուժի զարգացման քաղաքականությունը՝ շրջանցելով միջազգային պայմանավորվածությունները։ Ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտնել է ՌԴ ԶՈւ Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը:
«Կորեական պատերազմի ժամանակաշրջանում և ներկայում Ուկրաինայի տարածքում ԱՄՆ-ի գործունեության համեմատական վերլուծությունը վկայում է ամերիկյան քաղաքականության անփոփոխության մասին, այն է` զարգացնել սեփական ռազմակենսաբանական ներուժը` շրջանցելով միջազգային պայմանավորվածությունները»,-ասել է Կիրիլովը:
Նրա խոսքով՝ հայտնաբերված նյութերի վերլուծությունը վկայում է ամերիկյան հրամանատարության կողմից ճապոնական ռազմակենսաբանական ծրագրի շրջանակներում ստացված հետազոտությունների արդյունքների և աշխատանքների օգտագործման և այն աշխատանքների որոշակի «սերնդափոխության» մասին, որոնք ավելի վաղ անցկացրել է 731–րդ ջոկատը՝ Շիրո Իշիի ղեկավարությամբ:
Խերսոնում դիվերսանտների խումբ է ձերբակալվել. ՌԴ ՊՆ–ն տեսանյութ է հրապարակել
«Ձեր առաջԿՀՎ-ի, Պետդեպարտամենտի և Պենտագոնի ներկայացուցիչների` 1953 թվականի հուլիսի 7-ի փակ խորհրդակցության արձանագրությունն է։ Փաստաթուղթը հստակ ցույց է տալիս, որ ամերիկացիները մեղադրանքներից պաշտպանվելու իրենց ռազմավարության մեջ հիմնական շեշտը դնում են հասարակական կարծիքի մանիպուլյացիայի և ագրեսիվ հակահարձակման վրա։ Արձանագրության մեջ նշվում է, որ պաշտոնատար անձինք քիմիական և կենսաբանական միջադեպերի փաստական հետաքննություն չեն ցանկանում՝ ԱՄՆ Ութերորդ բանակի կողմից անցկացվող միջոցառումների հրապարակման մտավախությունների պատճառով»,-հայտարարել է ՌՔԿՊ զորքերի հրամանատարը:

Պաթոգեններ են ուսումնասիրվել

Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունները լույս աշխարհ հանեց առանձնապես վտանգավոր պաթոգեններ ուսումնասիրելու` ԱՄՆ-ի և Ուկրաինայի ծրագրերի վերաբերող փաստաթղթերը։
«Հատուկ ռազմական գործողության ընթացքում փաստաթղթեր են ստացվել, որոնք վկայում են Metabiota (ԱՄՆ) ընկերության և Ուկրաինական գիտատեխնիկական կենտրոնի՝ Ուկրաինայի տարածքում Էբոլա վիրուսի ուսումնասիրման ծրագրերի մասին: Դուք տեսնում եք ամերիկյան կողմից Ուկրաինայում առանձնապես վտանգավոր պաթոգենների (ներառյալ Էբոլա վիրուսը) ախտորոշման միջոցառումները ֆինանսավորելու հայտը։ Այսպիսի հայտերը վտանգավոր պաթոգենների հետ բարձր ռիսկայնության աշխատանքը երրորդ երկրների տարածք տեղափոխելու` ԱՄՆ ռազմավարության մի մասն են»,-ասել է Կիրիլովը։
Նրա խոսքով՝ հետազոտությունները նախատեսվում էր իրականացնել Օդեսայի Մեչնիկովի անվան հակաժանտախտային ինստիտուտի բազայի վրա։
«Հաշվի առնելով, որ հիվանդությունը էնդեմիկ չէ, ավելին՝ ոչ մի անգամ չի գրանցվել Ուկրաինայի տարածքում, օրինաչափ հարց է առաջանում նման հետազոտությունների անհրաժեշտության և դրանց իրական նպատակների մասին»,- ասել է գեներալը:
Նա ներկայացրել է «Կոնսորցիում վիրուսային հեմոռագիկ տենդի շուրջ» փորձագետների միջազգային խմբի զեկույցը․ 2015 թվականին խումբը մասնակցել է Սիեռա Լեոնեում Էբոլա վիրուսի դեմ պայքարին:
Փաստաթղթի համաձայն՝ Metabiota-ի աշխատակիցները չեն հետևել հիվանդացածների հետ վարվելիս մանիպուլյացիաների անցկացման կանոնակարգին և թաքցրել են աշխատանքում Պենտագոնի աշխատակիցներին ներգրավելու փաստերը։ Վերջիններս տվյալ ընկերությունն օգտագործել են որպես քողարկում: Գեներալը նշել է, որ այդ գործունեության հիմնական նպատակն է եղել հիվանդացածներից և զոհերից վիրուսի բարձր վիրուլենտության տարբերակների առանձնացումը, ինչպես նաև մանրէահիմքերի դուրսբերումը ԱՄՆ:
Ուկրաինայում վարձկանների տեղակայման կետ և ռազմական պատրաստության կենտրոն է վերացվել. ՌԴ ՊՆ
Հասկանալով Metabiota-ի գործունեության ակնհայտ անհամապատասխանությունը հիվանդության տարածման դեմ պայքարի նպատակներին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ Էբոլա տենդի հարցերով համակարգող Ֆիլիպ Բարբոզան խորհուրդ է տվել հետ կանչել ընկերության աշխատակիցներին` նշելով, որ խիստ մտահոգված է ԱՀԿ-ի հեղինակության համար նման համագործակցության հնարավոր ռիսկերով:
Կիրիլովն ընդգծել է, որ Էբոլա վիրուսի նկատմամբ ամերիկյան ռազմական գերատեսչության կապալառուի մեծ հետաքրքրությունը, պատահական չէ. հիվանդությունն առավել պաթոգեններից մեկն է մարդու համար: 2014 թվականին սկսված բռնկման ընթացքում հիվանդացել է 28 հազար մարդ, նրանցից մահացել է ավելի քան 11 հազարը, մահացության ցուցանիշը կազմել է շուրջ 40 տոկոս:

ԱՄՆ նախագահի որդին ուղիղ կապ ունի կենսաբանական ուսումնասիրությունների հետ

Բացի այդ, հայտնել է Կիրիլովը, ԱՄՆ նախագահի որդու՝ Հանթեր Բայդենի կողմից ֆինանսավորվող Black & Veatch և Metabiota բժշկական ընկերությունների նախագծերի հիմնական ուղղությունը եղել են կարանտինային վարակները, որոնք կարող են վնաս հասցնել առանձին երկրների գյուղատնտեսությանը։

«Ուշադրություն դարձրեք Black & Veatch և Metabiota ընկերությունների կողմից ամերիկյան ռազմական գերատեսչության համար պատրաստված զեկույցին։ Փաստաթղթի համաձայն՝ UP նախագծերի հետ միաժամանակ Ուկրաինայում իրականացվել են «անասնաբուժական նախագծեր»՝ «TAP» ծածկագրի տակ։ Նրանց հիմնական ուղղվածությունը տնտեսապես նշանակալի կարանտինային վարակներն են, որոնք կարող են վնաս հասցնել առանձին պետությունների և ամբողջ տարածաշրջանների գյուղատնտեսությանը, ինչպիսիք են խլախտը, աֆրիկյան և դասական խոզերի ժանտախտը, թռչունների բարձր պաթոգեն գրիպը, Նյուքասլի հիվանդությունը»,-ասել է Կիրիլովը:

Նրա խոսքով՝ ամերիկացի ռազմական կենսաբանների համար հատուկ հետաքրքրություն է ներկայացրել խոզերի աֆրիկյան ժանտախտը․այդ հարուցիչին երկու նախագիծ է նվիրվել:
«TAP-3 ծրագիրն ուղղված է վայրի կենդանիների միջոցով ԽԱԺ-ի հարուցիչի տարածման ուսումնասիրությանը, որի շրջանակում ուսումնասիրվել են Ուկրաինայի տարածքով վայրի վարազների միգրացիայի ուղիները։ TAP-6 նախագծով այս գործընթացը տարածվել է դեպի Արևելյան Եվրոպայի երկրներ»,-հավելել Է գեներալը։
Զելենսկին կարգադրել է վերացնել ԱՄՆ–ի կենսալաբորատորիաների հետ կապված աշխատողների տվյալները
Նա պարզաբանել է, որ Ուկրաինայի Վոլինսկայա, Ռովնենսկայա, Ժիտոմիրսկայա, Չերնիգովսկայա մարզերում, ինչպես նաև Բելառուսին և Ռուսաստանին սահմանակից տարածքներում վտանգավոր զոոնոզ վարակներ տեղափոխողների պոպուլյացիայի ուսումնասիրություններ իրականացրել են Ֆլորիդայի համալսարանի նոր պաթոգենների ինստիտուտի աշխատակիցները:
«Ուշադրություն դարձրեք Արևելաեվրոպական տարածաշրջանի երկրներում խոզերի աֆրիկյան ժանտախտի իրավիճակի վատթարացմանը: Միջազգային էպիզոոտիկ բյուրոյի տվյալներով՝ 2014 թվականից ի վեր հիվանդության բռնկումներ են արձանագրվում Լատվիայի (4021 դեպք), Էստոնիայի (3814 դեպք), Լիտվայի (4201 դեպք) տարածքում: Լեհաստանում արձանագրվել է ԽԱԺ-ի ավելի քան 13 հազար դեպք, այդ հիվանդությունից գյուղատնտեսության ոլորտի կորուստները գերազանցել են 2,4 միլիարդ եվրոն»,-ընդգծել է Կիրիլովը։

Քողարկում քաղաքական խնդիրների լուծման համար

Եզրափակելով թեման` Կիրիլովը նշել է, որ կան վկայություններ, որ Metabiota ընկերությունը քող էր ծառայում ԱՄՆ-ի քաղաքական խնդիրները լուծելու համար և ամերիկացիների կողմից օգտագործվում է տարբեր երկրներում ֆինանսական գործունեություն իրականացնելու նպատակով։
Նա հիշեցրել է, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը բազմիցս հիշատակել է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների դերը Ուկրաինայի տարածքում ռազմակենսաբանական գործունեության ֆինանսավորման գործում ։

«Կցանկանայի ավելի մանրամասն կանգ առնել Պենտագոնի առանցքային կապալառուներից մեկի վրա, որը միջոցներ է ստացել Հանթեր Բայդենի ներդրումային հիմնադրամից (Metabiota ընկերության): Առկա նյութերը վկայում են այն մասին, որ ընկերությունն ընդամենը քող էր ծառայում միջազգային իրավունքի տեսանկյունից կասկածելի խնդիրների լուծման համար և ԱՄՆ քաղաքական վերնախավի կողմից օգտագործվում աշխարհի տարբեր տարածաշրջաններում ոչ թափանցիկ ֆինանսական գործունեություն իրականացնելու նպատակով»,-հայտնել է Կիրիլովը:

Կիրիլովը նաև օրինակ է բերել․ երբ Metabiota ընկերությունը մասնակցում էր Արևմտյան Աֆրիկայում Էբոլա տենդի համաճարակի հետևանքների վերացմանը, և նրա աշխատակիցների գործունեությունը ԱՀԿ-ի կողմից հարցեր էր առաջացրել նրանց կողմից կենսանվտանգության պահանջների պահպանման տեսանկյունից:
ՌԴ ՊՆ-ն 2021–ին հիվանդությունների բռնկումը կապել է Ուկրաինայի կենսալաբորատորիաների հետ
Լրահոս
0