Հայաստան է ժամանել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը
09:12 07.07.2022 (Թարմացված է: 09:22 07.07.2022)
© Photo : Facebook / ՀՀ Անվտանգության խորհուրդ / Security Council of Armenia Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին և ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը։

Ալի Շամխանիի ինքնաթիռը վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Այսօր` հուլիսի 7-ին, աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԽ մամուլի ծառայությունը։
«Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Ալի Շամխանիին Հայաստան է հրավիրել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
© Photo : Facebook / ՀՀ Անվտանգության խորհուրդ / Security Council of ArmeniaՀայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին։

Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին։
Այցի շրջանակում հանդիպում է նախատեսվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նաև աշխատանքային քննարկումներ երկու երկրների ԱԽ քարտուղարների միջև:
© Photo : Facebook / ՀՀ Անվտանգության խորհուրդ / Security Council of ArmeniaԻրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին և ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը

Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին և ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը