ՀԱՊԿ խորհուրդը ՀՀ-ի ներկայացուցչի նախագահությամբ քննարկել է ճգնաժամին արձագանքելու հարցը

© Photo : ОДКБՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մշտական խորհրդի նիստը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մշտական խորհրդի նիստը - Sputnik Արմենիա, 1920, 07.07.2022
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մշտական խորհրդի նիստը
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վերջնական տեսքի է բերվել «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ճգնաժամային արձագանքման համակարգի մշակման միջոցառումների մասին» որոշման նախագիծը։
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. Տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մշտական խորհրդի նիստը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովի նախագահությամբ։ Այս մասին հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել և վերջնական տեսքի է բերվել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ճգնաժամային արձագանքման համակարգի մշակման միջոցառումների մասին» որոշման նախագիծը։ Որոշվել է նախագիծն ուղարկել ներքին հաստատման։
ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։ Հայաստանն այս տարի նախագահում է կազմակերպությունը։
Լրահոս
0