ՀՀ քննչական կոմիտեի փոխնախագահն ազատվել է իր պաշտոնից

Քննչական կոմիտե - Sputnik Արմենիա, 1920, 07.07.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Մեկ ամիս առաջ Արտակ Կրկյաշարյանն ընտրվել էր Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թեկնածու։
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արտակ Կրկյաշարյանն ազատվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով և 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Արտակ Կրկյաշարյանին ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ:
Կրկյաշարյանը ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակվել ՀՀ վարչապետի՝ 2018 թվականի օգոստոսի 24-ի որոշմամբ: Մինչ այդ նա աշխատել է ՀՀ զինդատախազի տեղակալ։
Մեկ ամիս առաջ Արտակ Կրկյաշարյանն ընտրվել էր Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թեկնածու։
Լրահոս
0