00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ է պետք անել, որ Հայաստանը չկորցնի իր տեղը գլոբուսի վրա

© Sputnik / Asatur YesayantsԳլոբուս
Գլոբուս - Sputnik Արմենիա, 1920, 07.07.2022
Գլոբուս
Բաժանորդագրվել
Այս խառը ժամանակներում, երբ մեր պետության գլխին կախված սպառնալիքների մասին միայն ամենաալարկոտը չի խոսում, արժե վերհիշել այն, ինչով կարելի է հպարտանալ, և նրանց, ովքեր Հայաստանը ճանաչելի են դարձրել։
Ամերիկաբնակ թոռանս մի անգամ գլոբուս նվիրեցի և ցույց տվեցի, թե որտեղ է գտնվում Հայաստանը։ Թեմայի մեջ ավելի խորանալու համար հրահանգների թերթիկն առաջարկում էր հատուկ ցուցափայտով դիպչել հետաքրքրող երկրին, ինչից հետո մեխանիկական ձայնը երկրի մասին անհրաժեշտ մանրամասներ էր հայտնում։
Հայկական թեմայի մեջ խորանալը բարդ էր․ ցուցափայտը ուղղում ես քո երկրին ու մե՛կ Վրաստան ես ընկնում, մե՛կ Ադրբեջան, երբեմն էլ նույնիսկ Թուրքիա։ Ամերիկացի փոքրիկ տղան դժվարությամբ է հասկանում, թե ինչու է մեծերի տրամադրությունն ընկնում դրանից։
Այսպիսի ժամանակներում, երբ աշխարհի քաղաքական քարտեզից Հայաստանի անհետացման հնարավորության մասին գրեթե բոլորն են խոսում, օգտակար է հետ գնալ ու տեսնել այն, ինչով կարելի է հպարտանալ, և նրանց, ովքեր Հայաստանը ճանաչելի են դարձրել։
Նայում ենք պայմանական «մեկ» թվով համարակալված լուսանկարին ու փորձում ենք վերլուծել, հասկանալ։ 14 ոչ այնքան երիտասարդ տղամարդիկ արտասովոր լրջությամբ (հաշվի առնելով իրադարձության լրջությունը) օբյեկտիվին են նայում։ Լրջությունն ամենայն հավանականությամբ պատասխանատվության պատճառով է։ Սա այն դեպքն է, երբ հեշտ է հավատալ, որ այն ամենը, ինչ արել են այս մարդիկ, արել և անում են հիմնավոր ու բարեխղճորեն։
© Photo : из архива Воскана ГалустьянаՄեծերը՝ մեկ լուսանկարում
Великие армяне на одном фото - Sputnik Արմենիա, 1920, 06.07.2022
Մեծերը՝ մեկ լուսանկարում
Ասել են՝ խմբով կանգնել, նայել օբյեկտիվին, կանգնել ու նայում են։ Եթե որևէ այլ բան անեին, կնշանակեր` իրենք իրենց նկատմամբ այնքան էլ պահանջկոտ չեն ու չեն հարգում ֆոտոխցիկով մարդուն։ Իսկ նրանք չեն կարող իրենց նման բան թույլ տալ․ այլ կերպ են դաստիարակվել, այլ բաներով են զբաղված, այլ կանոններով են ապրել ու ապրում։
Ազգությունը կարելի է կռահել ոչ միայն դեմքից, այլև պահարանի վերևի ձախ անկյունում երևացող նարդուց։ Էլ չասենք սեղանների մասին, որոնք հայերը բացում են խիստ հստակ դեպքերի առթիվ և հստակ սահմանված ժամին։
Երբ ավելի ուշադիր ես նայում, տեսնում ես, որ հանդիպման մասնակիցները մի փոքր «իրենց ափսեում չեն» (խաշի ափսեներն ավելի ուշ կհայտնվեն, նրանք սպասում են դրան)։ Եվ նորից տարօրինակ բան չկա։ Դժվար է պատկերացնել, որ լուսանկարում պատկերված մարդիկ, որոնցից յուրաքանչյուրն իր սեփական, տարբեր բովանդակության, բայց երկրի և անձամբ իր համար հավասարապես կարևոր գործով է զբաղված, այնքան հաճախ են հանդիպում խնջույքների ժամանակ, որ ընթացիկ պահից ձանձրացած լինեն։
Հույժ գաղտնի. ի՞նչ է հայտնի հայ հետախույզների մասին
Վերջին շրջանում հասարակական կարևորություն ունեցող հայերի բազմաթիվ ցուցակներ են լույս տեսնում, բայց ազգային մեծության «թոշնելու» մասին խոսակցություններն ավելի շատ են։ Այն ժամանակ, որտեղից գալիս է այս լուսանկարը, ամեն ինչ ճիշտ հակառակն էր․ ցուցակներ չկային, մեծություն կար։
Անուն առ անուն թվարկեմ այս զորեղ խմբին։ Կանգնած են ակադեմիկոս Բաբայանը, գեներալ, կոմպոզիտոր Հեքիմյանը, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի գործերի կառավարիչ, պրոֆեսոր Չախմաչևը, պրոֆեսոր Ավետիսովը, ակադեմիկոս Ենիկոլոպովը, միլիցիայի գեներալ Հակոբյանը, լրագրող–միջազգայնագետ Միկոյանը, Հայաստանի պետական հեռուստառադիոյի տնօրեն Պողոսյանը, Հայաստանի հայտնի քաղաքական և հասարակական գործիչ Արզումանյանը։
Նստած են առևտրի ոլորտի գործիչ Նոնիևը, ակադեմիկոս Կնունյանցը, Խորհրդային Միության մարշալ Բաղրամյանը, գեներալ, փորձարկող օդաչու Միկոյանը, իմ հին ընկեր Գալստյանը՝ գեներալ, նկարահանման պահի դրությամբ՝ ԽՍՀՄ ՆԳՆ կադրերի վարչության պետի տեղակալ:
Ուշադրություն դարձրեք` առևտուրը, որն այն ժամանակ շնորհազրկված էր, լուսանկարում ներկայացված է միայն մեկ անձով։ Մեր ժամանակների հերոսների խմբային լուսանկարը ճիշտ հակառակ տեսքը կունենար։

«Ես Հայաստանում տեսել եմ իրապես ազգային գոյատևման օրինակ, ներծծել եմ հայրենիքի և ցեղի, ավանդույթների և ժառանգության հասկացությունները»,- ասում էր Անդրեյ Բիտովը։

Հետաքրքիր է` այսօր կկարողանա՞ր նույնը կրկնել։
Ազգային գոյությունը որոշվում է ոչ միայն աշխարհի քարտեզի վրա ունեցած տեղով: Այս մարդիկ, որոնց նկարել է ֆոտոխցիկը, ևս մեկ անգամ հաստատում են, որ գտնվելու վայրը, տարածքը աշխարհագրությունից են, իսկ մեծությունը` խելքից ու ոգուց։
Առաջինը հիմնականում մշտական հասկացություն է, երկրորդը՝ հաճախ փոփոխական։ Փոփոխություններ հնարավոր են ինչպես դեպի մի կողմ, այնպես էլ մյուս։ Այսօր մեր մեծության վիճակը վատ է, իսկ գլոբուսի վրա ունեցած տեղը... դեռ կերևա։ Որպեսզի մենք չպակասենք, այլ ավելանանք, պետք է հիշել և ավելի հաճախ մտաբերել փաստերը, իրադարձությունները, մարդկանց, ինչի համար էլ, ի դեպ, հրապարակվում է այս լուսանկարը։
Հիմա անցնենք «թիվ երկու» լուսանկարին, թեև կրկնում եմ` համարակալումը խիստ պայմանական է։
© Photo : Facebook / ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸՁախից աջ` Ավետիք Իսահակյան (նստած է), Հովհաննես Թումանյան, Գևորգ Բաշինջաղյան, Ղազարոս Աղայան, Վրթանես Փափազյան, Կոմիտաս, Արշակ Չոբանյան
Слева направо: Аветик Исаакян (сидит), Ованес Туманян, Геворк Башинджагян, Газарос Агаян, Вартанес Папазян, Комитас, Аршак Чобанян - Sputnik Արմենիա, 1920, 06.07.2022
Ձախից աջ` Ավետիք Իսահակյան (նստած է), Հովհաննես Թումանյան, Գևորգ Բաշինջաղյան, Ղազարոս Աղայան, Վրթանես Փափազյան, Կոմիտաս, Արշակ Չոբանյան
Առանց մեր պատմության, գրականության և մշակույթի հայրերի այս յոթնյակի շարունակությունը ևս չէր լինի։
1899 թվական, Թիֆլիս։ Այն ժամանակ դեռ երիտասարդ, բայց արդեն կայացած մարդիկ որոշում են հիմնել «Վերնատուն» գրական ակումբը։ Նշեմ անունները, որոնք հետագայում լեգենդ դարձան։ Ձախից աջ` Ավետիք Իսահակյան (նստած է), Հովհաննես Թումանյան, Գևորգ Բաշինջաղյան, Ղազարոս Աղայան, Վրթանես Փափազյան, Կոմիտաս, Արշակ Չոբանյան։ Եթե հանկարծ չհիշենք, թե ով ով է, ավելի վատ մեզ համար․ նրանք իրենց գործն արել են և ընդմիշտ դաջել իրենց անունները Հայաստանի պատմության մեջ։
Ինչո՞վ էին նրանք զբաղվում «Վերնատանը»։ Թեյ էին խմում, նորություններ քննարկում, բանավիճում էին, իրենց ստեղծագործություններն էին կարդում։ Ակումբն ընդլայնվում էր, ավելի ու ավելի շատ գրողներ, կոմպոզիտորներ, նկարիչներ էին գալիս այստեղ ժամանակ անցկացնելու, և շուտով մարդ չմնաց, որ գոնե կես ժամով այստեղ չէր մտել։
․․․Այսօր այնպիսի վիճակ է, որ տարածքները, որտեղ կարող էին հավաքվել ստեղծագործողները, շատ են, սակայն մեծությունները, որոնք համեմատելի կլինեին լուսանկարներում ներկայացվածների հետ, սպառնալիորեն քիչ են։ Խնդիրը ոչ պակաս կարևոր է, քան վերջերս Հայաստանի Ազգային ժողովի ընդունած օրենքն այն մասին, որ կրկեսում արգելվում է վայրի կենդանիների օգտագործումը։
«Եթե չես ուզում ապրել, չի նշանակում` ուզում ես չապրել». ի՞նչ գիտենք ինքնասպանության մասին
Լրահոս
0