https://armeniasputnik.am/20220707/pashinjany-karavarutjan-andamnerin-handznararec-ashkhatel-turqiaji-gvortsynkerneri-het-44832707.html
Փաշինյանը կառավարության անդամներին հանձնարարեց աշխատել Թուրքիայի գործընկերների հետ
Փաշինյանը կառավարության անդամներին հանձնարարեց աշխատել Թուրքիայի գործընկերների հետ
Հայաստանի և Թուրքիայի միջև հատուկ ներկայացուցիչները վերջին հանդիպման արդյունքներով հասել են պայմանավորվածության` ՀՀ–ի և Թուրքիայի սահմանը բացել երրորդ երկրների... 07.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-07T11:19+0400
2022-07-07T11:19+0400
2022-07-07T11:23+0400
հայաստան
վարչապետ
թուրքիա
հհ կառավարություն
նիստ
սերդար քըլըչ
ռուբեն ռուբինյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/03/1f/40381355_0:0:1600:900_1920x0_80_0_0_bd6fd5e5c4d2232a66c516747bab3aed.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ կառավարության նիստում կառավարության անդամներին հանձնարարեց աշխատել Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ` հայ–թուրքական սահմանի բացման ուղղությամբ։Վարչապետը նաև նշեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև օդային տրանսպորտով Թուրքիա–Հայաստան և Հայաստան–Թուրքիա բեռնափոխադրումներ իրականացնելու վերաբերյալ։Հիշեցնենք` Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացավ հունվարի 14-ին Մոսկվայում, երկրորդն ու երրորդը` փետրվարի 24-ին, մայիսի 3-ին և հուլիսի 1-ին Վիեննայում։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/03/1f/40381355_330:0:1530:900_1920x0_80_0_0_408dcf7c23f88234021affe83266025c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, վարչապետ, թուրքիա, հհ կառավարություն, նիստ, սերդար քըլըչ, ռուբեն ռուբինյան
հայաստան, վարչապետ, թուրքիա, հհ կառավարություն, նիստ, սերդար քըլըչ, ռուբեն ռուբինյան
Փաշինյանը կառավարության անդամներին հանձնարարեց աշխատել Թուրքիայի գործընկերների հետ
11:19 07.07.2022 (Թարմացված է: 11:23 07.07.2022) Հայաստանի և Թուրքիայի միջև հատուկ ներկայացուցիչները վերջին հանդիպման արդյունքներով հասել են պայմանավորվածության` ՀՀ–ի և Թուրքիայի սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար։
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ կառավարության նիստում կառավարության անդամներին հանձնարարեց աշխատել Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ` հայ–թուրքական սահմանի բացման ուղղությամբ։
«Քաղաքական պայմանավորվածությունը պայմանավորվածություն, բայց այդ աշխատանքից է կախված դրանց իրագործումը։ Եվ իմ հանձնարարությունն է, որ կոորդինացված աշխատենք, որպեսզի հնարավորինս շուտ կարողանանք իրագործել ձեռք բերված պայմանավորվածությունը»,– ասաց Փաշինյանը` հիշեցնելով, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հատուկ ներկայացուցիչները վերջին հանդիպման արդյունքներով հասել են պայմանավորվածության` ՀՀ–ի և Թուրքիայի սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար։
Վարչապետը նաև նշեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև օդային տրանսպորտով Թուրքիա–Հայաստան և Հայաստան–Թուրքիա բեռնափոխադրումներ իրականացնելու վերաբերյալ։
Հիշեցնենք` Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին
հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան
Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Ռուբեն Ռուբինյանին։
Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացավ
հունվարի 14-ին Մոսկվայում, երկրորդն ու երրորդը`
փետրվարի 24-ին,
մայիսի 3-ին և
հուլիսի 1-ին Վիեննայում։