Ուկրաինան կարող է վերանալ աշխարհի քարտեզից. ԱՄՆ պաշտպանության նախարարի նախկին խորհրդական

© Sputnik / Алексей КуденкоՌԴ զինվորականն «Ազովստալ» գործարանի տարածքում. արխիվային լուսանկար
ՌԴ զինվորականն «Ազովստալ» գործարանի տարածքում. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 07.07.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պաշտոնաթող գնդապետը կարծում է, որ Արևմուտքը պետք է նպաստի Ուկրաինայում իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը։
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի Sputnik. Ուկրաինան կարող է վերանալ աշխարհի քարտեզից, եթե մարտական գործողությունները շարունակվեն։ Այս մասին ԱՄՆ պաշտպանության նախարարի նախկին խորհրդական, պաշտոնաթող գնդապետ Դուգլաս Մաքգրեգորը հայտարարել է Sky News Australia-ի եթերում։

«Այն (Ուկրաինան,-խմբ.) արդեն սկզբունքորեն չկայացած պետություն է, այն կարող է վերանալ աշխարհի քարտեզից։ Կարծում եմ, որ պետք է դադարեցնել կրակը»,- ասել է Մակգրեգորը։

Նրա խոսքով` արևմտյան երկրները սպառազինություն մատակարարելու փոխարեն պետք է նպաստեն Ուկրաինայում իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Արևմուտքը մտադիր է սադրել Կիևին «մինչև վերջին ուկրաինացին կռվելու համար»։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 134-րդ օրը։
Լրահոս
0