00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Կամո Շահինյան
Ես հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ․Շահինյան
17:08
1 ր
Գառնիկ Դանիելյան
Նման խայտառակ, ապօրինի իրավիճակ Հայաստանում դեռ երբեք տեղի չի ունեցել․Դանիելյան
17:10
1 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Սիրանուշ Սահակյան
ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի փոխարտգործնախարարի ելույթը, մեղմ ասած, կոռեկտ չէր․Սահակյան
17:29
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:47
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Վարույթն իրականացնող մարմինը պատշաճ չէր ներկայացել». Չալաբյանի գործով նիստը հետաձգվեց

© Sputnik / Aram NersesyanԱվետիք Չալաբյան
Ավետիք Չալաբյան - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2022
Բաժանորդագրվել
Հուլիսի 1–ից ուժի մեջ է մտել նոր Քրեական օրենսգիրքը, ըստ նոր կարգավորումների՝ Ավետիք Չալաբյանի մեղադրանքը գոյություն չունի։
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հետաձգեց «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի կալանքը երկարացնելու հարցի վերաբերյալ դատական նիստը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փաստաբան Արթուր Հարությունյանը։
«Վարույթն իրականացնող մարմինը պատշաճ չէր ներկայացել նիստին (այն դռնփակ էր անցնում,– խմբ.)։ Հուլիսի 1–ից ուժի մեջ է մտել նոր Քրեական օրենսգիրքը, և ըստ նոր կարգավորումների՝ Ավետիք Չալաբյանի մեղադրանքը գոյություն չունի։ Վարույթն իրականացնող մարմինը կալանքի ժամկետը 1 ամսով երկարացնելու համար դատարան միջնորդություն ներկայացնելով` խախտել է քրեադատավարական բոլոր ընթացակարգերը։ Այս խայտառակ վիճակը չվրիպեց ո՛չ մեր, ո՛չ դատարանի աչքից, ինչի մասին բարձրաձայնվեց»,– ասաց Հարությունյանը։
Նրա խոսքով` վարույթն իրականացնող մարմինը միջնորդել է դատական նիստը նախ 1, ապա 2 ժամով հետաձգելու մասին, ինչին իրենք առարկել են։ Սակայն դատարանը, լսելով կողմերի կարծիքը, որոշել է նիստը հետաձգել։
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա վաղը՝ հուլիսի 9–ին, ժամը 12։00–ին։
Չալաբյանի անմեղությունը հավաստող բազմաթիվ փաստական տվյալներ կան. փաստաբաններ
Անդրադառնալով հարցին, թե դատախազը չի հաստատել Ավետիք Չալաբյանի մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը վերադարձրել է նախաքննության մարմնին՝ նախաքննությունը շարունակելու ցուցումով, փաստաբանն ասաց` նախաքննության ավարտ հայտարարելով՝ վարույթն իրականացնող մարմինը շտապողական որոշում էր կայացրել։
«Վարույթն իրականացնող մարմինը ցանկանում էր մինչև հուլիսի 1–ը, այսինքն՝ նոր Քրեական օրենսգրքի ուժի մեջ մտնելը, լուծել այս գործի հարցը։ Դատախազն այս իրավիճակում չէր կարող մեղադրական եզրակացությունը հաստատել և ուղարկել դատարան։ Նախաքննությունը շարունակելու հիմքերից մեկն այն էր, որ ընդամենը մեկ վկայի հարցաքննություն պետք է իրականացվի»,– նշեց Հարությունյանը։
Հիշեցնենք, որ Չալաբյանի կալանքը երկարացնելու համար հապճեպ միջնորդություն էր ներկայացվել դատարան։ Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը չէր հաստատել գործի մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը վերադարձրել էր նախաքննության մարմին` նախաքննությունը շարունակելու ցուցումով։
Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։ Քննչական մարմնի պնդմամբ` նյութապես շահագրգռելու նպատակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելն է։
Այս գործով Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը) հարուցվել է քրեական գործ։
Մայիսի 14-ին նա 2 ամսով կալանավորվեց։
Լրահոս
0